Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են աճել աշխատավարձերը և գները 2017թ. հունվար-ապրիլին

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 24 Մայիս 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 187153 դրամ։

Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 156865 դրամ ոչ պետական հատվածում՝ 225131 դրամ։

12-ամսվա կտրվածքով (2017թ. ապրիլը՝ 2016թ. ապրիլի համեմատ)

Սպառողական գների աճը՝ 1.2%

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը՝ 3.3%

Պետական հատվածում աշխատավարձի աճը՝ 1.1%

Ոչ պետական հատվածում աշխատավարձի աճը՝ 3.8%

12-ամսվա կտրվածքով աճել են թե՛ սպառողական ապրանքների գները, թե միջին ամսական անվանական աշխատավարձը։ Սակայն պետական հատվածում աշխատավարձի աճի տեմպը (1.1%) ցածր է գնաճի ցուցանիշից (1.2%)։

Ժամանակահատվածի կտրվածքով (2017թ. հունվար-ապրիլը՝ 2016թ. հունվար-ապրիլի համեմատ)

Սպառողական գների աճը՝ 0.1%

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը՝ 2.3%

Պետական հատվածում աշխատավարձի աճը՝ -0.3%

Ոչ պետական հատվածում աշխատավարձի աճը՝ 3.2%

Հունվար-ապրիլ ժամանակահատվածի կտրվածքով սպառողական ապրանքների գները աճել են 0.1%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2.3%։ Սակայն պետական հատվածում աշխատավարձը նվազել է 0.3%-ով։

Այսպիսով կարող ենք ասել որ 2017 թվականի հունվար-ապրիլին՝ ոչ պետական հատվածում աշխատողների գնողունակությունն աճել է, պետական հատվածում աշխատողներինը՝ նվազել (գներն ավելի արագ են աճել, քան աշխատավարձը):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի