Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ենք 2020 թվականին ետ գնելու 500 մլն դոլարի եվրոբոնդերը. 4 տարբերակ

Վերադարձ լուրերի բաժին

08:40 , 12 Փետրվար 2018

ՀՀ պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 280 մլրդ դրամ կամ 6 մլրդ 775 մլն դոլար։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը շուրջ 3 տրլն դրամ է կեմ 6 մլրդ 173 մլն ԱՄՆ դոլար։ Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը տարեվերջին կազմել է 54.3%:

Կառավարությունը հավաստիացնում է, որ պետական պարտքը թույլատրելի սահմաններում է։ Ավելին՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կնվազի մինչև 52.9%. այսինքն՝ պարտքի բեռը կթեթևանա։

2018-ին պետական պարտքի սպասարկման գծով նախատեսվում է ուղղել  326 մլն դոլար, որից 186 մլն դոլարը՝ ներքին պարտքի գծով (պետական դրամային պարտատոմսեր), 120 մլն դոլարը՝ արտաքին պարտքի գծով։ Սպասարկումը ծանրացել է, բայց ոչ անհնարին։

Սակայն 2020 թվականը, ինչպես տեսնում եք գծապատկերում, պետական պարտքի սպասարկման առումով առանձնանում է ընդհանուր դինամիկայից։  Այդ տարի Հայաստանը պետք է պետական պարտքի գծով ուղղի մոտ 800 մլն դոլար։

Սա պայմանավորված է եվրապարտատոմսերի ժամկետի ավարտով։ Հայաստանը պետք է հետ գնի դեռևս 2013 թվականին թողարկված 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերը՝ 500 մլն դոլար ծավալով (սյուների կարմիր հատվածը)։

Ինչպե՞ս է Հայաստանը այս բեռի տակից դուրս գալու։

Ինչպես փետրվարի 10-ին լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ներկայացրին ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, այս պահին քննարկվում է 4 տարբերակ։

1. Համաշխարհային Բանկի երաշխիքի կիրառում

2. Դոնոր կազմակերպություններից աջակցության վարկի ստացում և եվրապարտատոմսի մարում

3. Նոր եվրապարտատոմսերի թողարկում

4. Ներքին պարտքի ավելացման հաշվին պաշարի ձևավորում

Սրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը։

Օրինակ, Համաշխարհային բանկի երաշխիքով հնարավոր է համեմատաբար էժան ռեսուրսներ ներգրավել՝ եվրապարտատոմսերը ետ գնելու համար, սակայն, պատկերավոր ասած, հեղինակության հարց կա. ստացվում է՝ Հայաստանն այնքան վստահություն և հեղինակություն չունի ֆինանսական շուկաներում, որ նրա համար պետք է երաշխավորի ՀԲ-ն։

Ներքին պարտքի հաշվին եվրապարտատոմս գնելը վերը նշված խնդիրը չունի, սակայն դա էլ իր հերթին տնտեսությունը 500 մլն դոլար փող է դուրս բերելու՝ արտաքին պարտավորությունները մարելու համար, ինչը բացասաբար է ազդելու տնտեսության վրա։

Դոնոր կազմակերպություններից աջակցության վարկ ստանալը ամենաձեռնտու տարբերակն է, սակայն նման վարկերը հենց այնպես չեն տրվում։

Թվում է՝ ամենահավանական տարբերակը եվրապարտատոմսերի լրացուցիչ քանակի թողարկումն է։ Մանավանդ, որ Fithch-ի կողմից Հայաստանի ռեյտինգի բարելավման շնորհիվ  հնարավոր է պարտքի տոկոսն ավելի ցածր լինի։ Սակայն այս դեպքում էլ որոշում ընդունելու համար մեծ թվով գործոններ պետք է հաշվի առնվեն։

Թե այս տարբերակներից որի վրա կանգ կառնի պետությունը, հետո կերևա։ Չի բացառվում, որ ընտրվի ոչ թե միայն մեկ տարբերակ, այլ տարբերակները համադրվեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։