Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես դուրս գալ «վարկային կոկոսի» անցքից

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 11 Հունվար 2017

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հետաքրքիր զուգահեռ է անցկացրել վարկավորման և Դ. Դեմիրճյանի «Պույ-Պույ մուկիկի» միջև։

Իր ֆեյսբուքյան էջում նա վարկերի մասին այսպիսի բան է գրել.

«Երբ միջոցներդ չի հերիքում, սակայն շուրջ բոլորդ ապրանքներ են, որոշում ես մտնել վարկային կ̶ո̶կ̶ո̶ս̶ի̶ անցքով։ Սակայն անցքը քո համար նեղ է, ու մի կերպ խցկվում ես ու ընկնում սպառողական դրախտ, սկսում ես վայելել մ̶ի̶ջ̶ո̶ւ̶կ̶ն̶ ̶ո̶ւ̶ ̶ք̶ա̶ղ̶ց̶ր̶ ̶հ̶յ̶ո̶ւ̶թ̶ը̶։ Բայց գալիս է վարկային կ̶ո̶կ̶ո̶ս̶ի̶ անցքից դուրս գալու ժամանակը, պարզվում է տոկոսները խեղդել են, անհնար է դուրս գալ։ Մնում է քչացնել սպառումդ, քաղցել ու ն̶ի̶հ̶ա̶ր̶ե̶լ̶, որ կարողանաս անցքից մի կերպ դուրս գալ։

ՀԳ
Մուլտիֆլմը վերավարկավորման մասին է. այն ավելի վտանգավոր է, հետո տունդ ձեռքիցդ առնում են տ̶ո̶ւ̶ն̶ ̶է̶լ̶ ̶չ̶ե̶ս̶ ̶կ̶ա̶ր̶ո̶ղ̶ա̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶մ̶տ̶ն̶ե̶լ̶։

ՀՀԳ
Դեմիրճյանի այս գործը ֆինանսական գլուխգործոց է՝ հագեցած մեր վախի մշակույթով։ Անցք մտնելը վտանգավոր չի, եթե ճիշտ հաշվարկել գիտես։ Ռիսկի դիմելն իրականում լավ բան է, առանց դրա զարգացումը դժվար է. բայց միայն հաշվարկած ռիսկ»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: