Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 10 Նոյեմբեր 2017

Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ես ընդունվեցի Սթենֆորդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որտեղ մրցակցում էի մյուս ուսանողների հետ, թե մեզնից ով է ավելի լավը լինելու։ Դաժան մրցակցություն էր։ Բոլորն էլ գիտեն, թե ինչ մեծ նշանակություն ունի դիպլոմը սթենֆորդցու համար։ Հազարավոր ուսանողներից ընդամենը մի քանիսին է հնարավորություն տրվում աշխատել Վերին ատյանի դատարանում, այն էլ սովորական կլերկի պաշտոնում։

Ավարտելուց հետո ինձ հարցազրույցի կանչեցին Քենեդիի Վերին ատյանի դատարանում։ Հարցազրույցը շատ հաջող անցավ, և ես մոտ էի իմ ամենավերջին հաղթանակին, այդտեղից էր սկսվելու խելագար կարիերաս։ Եթե ես դառնայի քարտուղար, ապա ամբողջ կյանքս կդասավորվեր. ահա այսպես էի մտածում այդ ժամանակ։

Սակայն ինձ չընտրեցին։ Ամեն ինչ մեջս փշրվեց, մի պահ դադարեցի անգամ ապրել։ Քանի տարի էի դասեր սովորել, պարապել, հանձնել քննություններս, որ ընդունվեմ այդ աշխատանքին, ու․․․ Չգիտեի, թե ինչ պետք է անեմ, ամբողջ կյանքիս նպատակը հենց դա էր, բայց․․․

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան։ Նրա առաջին հարցը ոչ թե եղավ «Պիտեր ոնց են գործերդ», այլ միանգամից ասաց․

– Պիտեր, խոստովանիր՝ դու ուրախ ես, որ քեզ Վերին ատյանի դատարան չընդունեցինք։

Հիմա, երբ նայում եմ անցյալիս ու ներկայիս, ես հստակ հասկանում եմ, որ եթե լինեի Վերին ատյանի դատարանի քարտուղարը, ամեն օր պետք է թղթեր լրացնեի, վազեի այս ու այն կողմ, կոնսպեկտեի ուրիշների բիզնեսի պատմություններն ու կյանքս այդպես թղթերի մեջ էլ անց կացնեի։

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինեի այն ժամանակ, սակայն այդ մերժումն էլ դարձավ ամենակարևոր կետն իմ կյանքի – նորից սկսել ամեն ինչ, բայց արդեն այլ ձևով, որի արդյունքն էլ դարձավ Paypal-ը։

Պիտեր Տիլ, PayPal-ի համահիմնադիր

* * *

Աղբյուրը՝ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար

Ինչպե՞ս փիտչը ներկայացնել ներդրողին

Փիտչը (անգլերեն pitch բառից) նախագծի կարճ ներկայացումն է պոտենցիալ ներդրողներին։ Ըստ Գայ Կավասակիի՝ լավագույն փիտչը պետք է բաղկացած լինի 10 սլայդից.