Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես անենք, որ զգոն լինեն, բայց խուճապ էլ չգցեն

Վերադարձ լուրերի բաժին

02:33 , 14 Մարտ 2020

Տնտեսագետ Աշոտ Խորշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Երբեմն պացիենտի մոտ մի քանի հիվանդություն է միաժամանակ առաջանում։ Ու բժիշկը սկսում է ստրատեգիա մշակել, որովհետև միաժամանակ չի կարելի դեղախեղդ կամ պրոցեդուրախեղդ անել պացիենտին։ Որոշ հիվանդությունների բուժումը նույնիսկ հետաձգում է, սկսում է կարևորներից։ Ահա նման վիճակի առաջ են այսօր կանգնել աշխարհի բոլոր կառավարությունները, մերոնք նույնպես։ Մի կողմից կորոնավիրուսի բարդ դեպքերի ինտենսիվ թերապիայի ապահովումն է, մյուս կողմից՝ բացահայտումը, երրորդ կողմից՝ բնակչության հոսքի կառավարումը, չորրորդ կողմից՝ բնակչության զգոն լինելն ու սանիտարահիգիենիկ պատշաճ վարքը, իսկ հինգերրորդ կողմից՝ խուճապի բացառումը։ Այս վերջին երկուսը իրար հակասում են. Ու ինչպե՞ս անենք, որ զգոն լինեն, բայց խուճապ էլ չգցեն։ Այս ամենը առղջապահական։ Սակայն, ընկել է նավթի պահանջարկը, հետևից գները, ուժեղացել է դոլարը, կընկնի տնտեսության շատ ոլորտների պահանջարկը՝ հիմնականում կապված տուրիզմի հետ։ Ու այս բոլոր խնդիրները տարբեր մոտեցումներ ու ժամկետներ են պահանջում։ Այդ պատճառով էլ կարևորը՝ մաս-մաս ամեն ինչ հասկանալն է ու ճիշտ ռազմավարությամբ միջամտելը։ Միանգամից ասեմ, ես շատ դրական եմ տրամադրված հայաստանյան իրավիճակին՝ դրական և զգոն։ Ահա այս երկուսի համակցությունն է պահանջվում բոլոր կողմերից։ Հայաստանյան իրականությունում սրան գումարվում է քաղաքական պայքարը, քաղաքական վրեժը, քաղաքական շահերը։ Սրանց չեմ էլ ուզում անդրադառնամ, սակայն աչքի պոչով նայելով ֆեյսբուկին կարող եմ այսպիսի դիտարկում անել. ասա թե որ քաղաքական ճամբարում ես, ու ես կասեմ, թե ինչ կարծիք ունես կորոնավիրուսի վերաբերյալ։
1
Վերադառնանք տնտեսությանը։ Հայաստանը շատ ճգնաժամեր է տեսել ու հաղթահարել է դրանք բոլորը։ Ես նախկինում էլ եմ գրել, հիմա էլ եմ ասում. ի տարբերություն հետսովետական երկրների, Հայաստանը միակն է, որ դրամը ներդնելուց հետո կրկնակի դրամական ռեֆորմ չի արել։ Հայաստանը միակն է, որ երկարաժամկետ կարողացել է պահպանել կայուն ֆինանսական վիճակ՝ սկսած 1995-96 թվականներից, այսինքն ԿԲ անկախությունը հաստատելուց հետո։ Այս մեր յուրահատկությունը պետք է բոլորիս հպարտությունը լինի, քանի որ սա բոլորիս շնորհքն է։

Խոսեմ ինձնից, որ դիրքորոշումս պարզ լինի։ Նախորդ երկու ճգնաժամերի ժամանակ, 2008-09 և 2014-15 ճգնաժամերի ժամանակ ձայնս գլուխս էի գցել, մամուլով անընդհատ քննադատում էի իշխանություններին ու նաև ԿԲ-ին։ Ինչու՞, մի դեպքում դրամի գերարժևորումն էր, որի ազդեցությունը թերագնահատված էր, իսկ մյուս դեպքում Ռուսաստանի սխալ պահվածքն էր, որը շուկայական չէր ու տեղափոխվեց մեզ մոտ։ Այն մարդիկ, որոնք այն ժամանակ ձայն չէին հանում, այսօր ասում են, թե իբր դասեր քաղել չգիտենք։ Ցանկացած պարագայում պետք է նայել շուկաներին, գնահատել իրավիճակը, հասկանալ մարդկանց խնայողությունների կառուցվածքը, վարքագիծը և այլն։ Իհարկե, խուճապը ես չեմ կարող գնահատել, ու արդեն գրել էի՝ զուգարանի թուղթն իռացիոնալ առնողների մասին։ Հիմա բացատրեմ, թե ինչու եմ այս անգամ ավելի հանգիստ ու պնդում, որ իրավիճակը նույնը չէ (հանգիստ նստեք տեղներդ՝ կասեր դասականը :) ) Ու պատճառը պահուստները չեն, ինչպես երևում է գրաֆիկից։ Պահուստների գրաֆիկը թող սփոփի ամենաշատ խուճապահար լինողին։ Պահուստներ շատ ունենք։
--2
Փողի արժեքը ճգնաժամերի ժամանակ կտրուկ տատանվում ու նոր հավասարակշռություն է գտնում։ Կա վճարային հաշվեկշռի այսպես ասած երեք հավասարակշռության մակարդակ՝ կարճ, միջին ու երկար։ Կարևորը վերջինն է, որը պայմանավորվում է առևտրի հաշվեկշռով, այսինքն՝ երկրիդ երկարաժամկետ արտահանելու ու ներմուծելու տարբերության պոտենցիալն է։ Սա է պատճառը, որ այն երկրները, որոնք ունեն լուրջ տնտեսություն, ունեն բարդ ապրանքների արտադրության ու արտահանման պոտենցիալ, միշտ կարողանում են ցանկացած տատանումից հետո գալ հավասարակշռության։ Դրանք են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը և այլն։ Այսինքն, խնդրահարույց տատանումը այն երկրների արժույթի հետ է տեղի ունենում, որոնք գերարժևորված էին, ֆինանասկան ճգնաժամը հիշեցնում է այդ երկրներին իրենց տեղը ու ասում, որ «խելոք նստեք տեղներդ», եթե իհարկե նախօրոք չեն պատրաստվել ճգնաժամին՝ պահուստ չեն հավաքել։ Զարգացած երկրների այդ տատանվող ինդեքսներն ու փոխարժեքերը, որ տեսնում եք, կրկին գալու են իրենց դիրքին։

Հիմա հասկանանք, թե ինչքան են արժևորված արժույթները։ Գնահատենք տատանման միջակայքը։ Սա Եվրո/դոլար փոխարժեքն է։ Ո՞րը կնախընտրեք։ Սա լուրջ հարց է։ Դե որոշեք։ Նայել մեկ շաբաթվա տվյալը, մեկ տարվանը, թե այսպիսի երկար գրաֆիկին նայելով կարելի է «գուշակել», թե որ արժույթն է ավելի ձեռնտու։ Սրանք արժութային շուկայում խաղեր են, որոնք այդտեղ խաղացողներին գժվելու աստիճան երկընտրանքների առաջ են կանգնեցնում։ Ցավոք, ոմանք, որ կյանքում չեն խաղացել, ունեն նման հակում։ նայելով մեկ շաբաթվա տվյալների, արդեն գիտեն՝ «ճիշտ պատասխանը»։ Չէ չգիտեք, ու կարող եք տուժել, կորցնել։ Գուցե շահեք էլ, բայց դա արդեն կազինոյի նման է ձեզ համար։
--3
Նավթի գների դինամիկան է։ Կտրուկ անկում, հետո աճ ու նորից այդպես շարունակ։ Ինչպես տեսնում եք, նախորդ երկու գնանկումները, ներառյալ հիմիկվանը, անհամամետալի փոքր են առաջին երկուիսց։ Նախավերջինը մոտս կանաչով է, որովհետև ոչ թե պայմանավորված էր տնտեսական իրադրություններով, այլ ԱՄՆ-ի սանցկիաներով ու Իրան-ԱՄՆ տնտեսական կոնֆլիկտով։ Վերջինիս պատճառն էլ կորոնավիրուսի համընդհանուր համաճարակով պայմանավորված սպասումներն են։ Այսինքն՝ ավելի համադրելի է նախորդի հետ, քան առաջին երկուսի։
--4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արդյունաբերության ոլորտն աշխուժանում է

2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է 25.7% աճ:

Կլոր սեղան հիմնադրամի բարեգործական արշավը՝ տարեցներին և կարիքավորներին օգնելու համար

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է համավարակի օրերին սկսած օժանդակության ծրագրերը: Sms արշավին միանալու համար կարող եք ուղարկել coronavirus բառը 6428 համարին՝ բոլոր օպերատորներից: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև կայքում և բանկային փոխանցման միջոցով:

Քիմ Քարդաշյանը հայկական ՓՄՁ-ներին աջակցելու կոչ է արել

Նա մեկնարկել է «Support Armenia» (Օգնիր Հայաստանին) արշավը: