Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս ունենալ աշխատաշուկայում մրցունակ շրջանավարտ. քննարկում  ձեռնարկատիրական կրթության և ձեռներեցության հնարավորությունների մասին

Վերադարձ լուրերի բաժին

11:45 , 02 Հոկտեմբեր 2018

Եվրամիության կողմից ֆինանսավորվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի միջին մասնագիտական պետական և ոչ պետական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության և ձեռներեցության հնարավորությունների, ձեռքբերումների ու խնդիրների վերաբերյալ քննարկում։

Միջոցառումը կազմակերպվել էր ծրագրի կոնսորցիումի անդամ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի կողմից:  Հանդիպմանը մասնակցում էր 42 հոգի, այդ թվում ծրագրի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների մասնակից 7 ՔՀԿ-ի 8 ներկայացուցիչ:

Ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող և ՍԻՎԻՏԱՍ-ի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց մեթոդներ, թե ինչպես գաղափարը դարձնել գրավիչ, որպեսզի հետաքրքրությունը մեծանա միջին մասնագիտական պետական և ոչ պետական հաստատությունների հանդեպ և նրանց ուսանողների թիվն ավելանա։

Միջին մասնագիտական հաստատություններից մեկի ներկայացուցիչը նշեց, որ հետաքրքիր գաղափար ունեն խոհարարական դպրոց բացելու, ունեն սակայն բազմաթիվ խնդիրներ են առաջանում արդեն իսկ իրագործման փուլում։ Խաչիկ Գևորգյանը խորհուրդ տվեց անպայման սկսել և հաջողության կհասնեն: Նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու և աջակցելու այդ գործընթացին։

Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց նաև ուսուցողական առցանց հարթակներ՝ կրթություն կամ տեղեկատվություն ստանալու, արտերկրյա շուկաներին ծանոթանալու և դրանց խաղացողների դառնալու համար:

«Կանթեղ լուսո»  կրթամշակութային, սոցիալական ՀԿ-ի նախագահ Մարիամ Ջանոյանի խոսքով, քննարկման արդյունքում ստացած գիտելիքները մեծապես կօգնեն քոլեջների հետ հետաքրքիր գաղափարների իրագործելու համար. «Այն ինչ ներկայացվեց, մասնավորապես կրթական ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների մասին, շատ արդիական է և կարևոր. ՀԿ-ների միջոցով իրականացված դասընթացները ընձեռում են հնարավորություններ՝ պրակտիկայի, ուսանողներին աշխատաշուկայում մրցունակ լինելու համար»։

«Կոնտակտ պլյուս» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Հասմիկ Պետրոսյանը նույնպես կարևորեց քննարկման արդյունքում ստացած գիտելիքները, ինչպեսև նշեց, որ ստացել են  համագործակցության առաջարկներ, որոնք ապագայում կիրականացնեն:

Սեպտեմբերի  19-ին Գորիսում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն ծրագրի շրջանակում անցկացրեց քննարկում՝ նվիրված Սյունիքի մարզի ՄԿՈՒ հաստատությունների կրթական/ուսումնական ծրագրերի և թափուր աշխատատեղերի հայտարարությունների շրջանառման ու թիրախային լսարանին դրանք հասցնելու խնդիրների ներկայացմանը:

«Պատկերացրեք ուսանող, որն ուզում է քոլեջ ընդունվել, որտե՞ղ է գրված այդ քոլեջի կրթական հնարավոր բոլոր ծրագրերը։ Ես որպես ուսանող կամ որպես ծնող չեմ կարող ծանոթանալ դրանց։ Կան քոլեջներ, որ չունեն ոչ մի տվյալ, չունեն կայք, ներկայացված ծրագիր, իսկ որոշներն ունեն։ Հիմա պետք է սա համահավասարեցվի և բոլորը ներկայացնեն իրենց կրթական ծրագրերը»,-ասաց Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց, թե ինչ առանձնահատկություններ ունեն, օրինակ, «Ֆեյսբուք»-ով կամ նշված քոլեջի պաշտոնական կայքով հյատարարություն տարածելը:

Ծրագրի փորձագետ Վիգեն Շիրվանյանի խոսքով, ՄԿՈՒ ուսումնական ծրագրերը ստեղծվում են հենց հաստատությունների կողմից, սակայն կան չափորոշիչներ, որոնցով էլ որոշակիորեն կաղապարված են։ «Հիմա կա հիմնական խնդիր, որ այդ չափորոշիչները պարտադիր կերպով պետք է վերանայվեն։ Ինչպես նաև չկա մշակված մեխանիզմ՝ ուսումնական ծրագրերը շրջանառության մեջ դնելու համար։ Ուսանողը, ով ցանկանում է որևէ տեղ սովորել, երկու տարբերակ ունի ինֆորմացիային տեղեկանալու՝ գնալ և տպված դասագրքային տարբերակը ձեռք բերել կոնկրետ մարդկանցից, կամ էլ ուսհաստատությունների վեբկայքերից։ Նույնն էլ վերաբերում է աշխատանքի հայտարարություններին»,-նշեց նա։

Քննարկման ընթացքում Խաչիկ Գևորգյանը և Վիգեն Շիրվանյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն արձագանքում է դրամի մոտալուտ արժեզրկման մասին լուրերին

Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։

ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%:

Թեստ Modex-ից. Որքանո՞վ եք ծանոթ Հայաստանի տնտեսությանը

Թեստը բաղկացած է 10 հարցից, և այն լրացնելու համար կպահանջվի ընդամենը 2 րոպե։