Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս հանդիպել CEO-ի (գլխավոր տնօրենի) հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

20:01 , 21 Հոկտեմբեր 2018

Շատ են լինում դեպքեր, երբ վաճառքի մասնագետներն օրեր ու ամիսներ են ծախսում, որպեսզի տնօրենների հետ կարողանան հանդիպել։ Ruhlin Group-ի հիմնադիր Ջոն Ռուլինն այս գործի հիանալի վարպետն է։ Նրա ամենաշատ կիրառած ու արդյունք ունեցած հնարքն այսպիսինն էր․

Փոստով ընկերությանը նամակ էր ուղարկում, որի մեջ դրված էր ծրար և ուղղված հենց CEO-ին։ Նամակում գրված էր, որ ինչ-որ մեկը 150 դոլարանոց շապիկ է ցանկանում նվեր անել հատուկ պատվերով, և դերձակը ժամը 13:00-13:05 կզանգահարի, ժամ կպայմանավորվի, որպեսզի գա՝ չափսերը վերցնելու։

Դերձակն իսկապես զանգում է, պայմանավորվում է, այցելում է և չափսերը վերցնում։ Բնական է, որ նվերից ոչ ոք չի հրաժարվում, բայց և այնպես հարց է ծագում՝ ո՞վ էր, ինչու՞ էր նման նվեր արել և այլն։ Ու մի շաբաթ հետո ծանրոց է գալիս CEO-ի անունով, որտեղ շապիկն է և գրություն։ Ահա գրությունը․

«Կարևոր է ոչ թե ֆունկցիան, այլ իդեալական համադրությունը, և վստահ ենք, որ Ձեր հագով էր։ Ես մտածում եմ, որ մենք իդեալական կարող ենք համադրել նաև մեր համագործակցությունը և խնդրում եմ Ձեր ժամանակից 30 րոպե, որպեսզի հանդիպենք և քննարկենք մեր պայմանները։

Հարգանքով
Ruhlin Group-ի հիմնադիր Ջոն Ռուլին»

Ինչպես ասում է Ջոն Ռուլինը, եթե անգամ իրեն չէին զանգում, ինքը զանգելու առիթ ուներ, վերջին տարբերակով, կարող էր հարցնել, թե դու՞ր եկավ շապիկը, կամ համադրվե՞ց մարմնի հետ, թե ոչ։ Ռուլինը շեշտում է, որ նման անձնական մոտեցումը բավականին շատ նոր կոնտակտներ է ստեղծել իր համար։

Գրառումը՝  «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար