Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս կրճատել կոմունալ ծախսերը․ խորհուրդներ «Շտիգեն Քիդս» դասընթացից

Վերադարձ լուրերի բաժին

19:10 , 07 Մայիս 2019

Ի՞նչ է էներգաարդյունավետությունը և որքանով այն կօգնի կրճատել կոմունալ ծախսերը։ «Շտիգեն Քիդս» նախագծի վեց դաս-տեսահոլովակներից երրորդը դիտելով՝ կստանաք այս և շատ այլ հարցերի պատասխաններ։ Կիմանաք թե ի՞նչ է էներգաարդյունավետությունը, ո՞րն է աշխարհի ամենաարդյունավետ էլեկտրական սարքը, ի՞նչ է Ֆանտոմային բեռնվածությունը։ Կխոսենք նաև էներգաարդյունավետ լուսավորությանն անցնելու կարևորության մասին։ Կսովորենք, թե ինչպես չափել էներգաարդյունավետ լամպերի խնայողությունը տան կամ բիզնեսի համար։

Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի առաջատար Shtigen ընկերության «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում մշակված և իրականացված դասընթացը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ առցանց (օնլայն) դաս-տեսահոլովակներից՝ «Վերականգնվող էներգետիկայի ներածություն», «Էներգաարդյունավետություն», «Էլեկտրականության հիմունքներ», «Արևային էլեկտրաէներգիա», «Արևային ջերմային էներգիա» և «Ջերմային պոմպեր», և գիտելիքները ստուգող ավարտական առցանց թեստից http://bit.ly/2Ru6mGS։ «Շտիգեն Քիդս» կուրսի առցանց տարբերակը նախատեսված է Հայատանի և Արցախի բոլոր, այդ թվում՝ հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան երեխաների և հետաքրքրաշարժ մեծահասակների համար։ Նպատակն է վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ գիտելիքները առավել ինտերակտիվ ու հետաքրքրաշաժ ոճով հասանելի դարձնել երիտասարդ սերնդին՝ նպաստելով էներգետիկայի ամենաարդյունավետ ճյուղի սահուն ներդրմանը երկրում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին

Ընկերությունը կառավարությանը կոչ է արել վերականգնել իր իրավունքները:

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի

ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնությունը:

Մանկավարժական համալսարանում հայտաբերվել են հսկայական խախտումներ

ՊՎԾ տվյալով՝ խախտումներ են արձանագրվել 315 մլն դրամի գնումների գործընթացներում: