Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունն Իրան-Հայաստան և Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին կորոնավիրուսի հետևանքով

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնi մասնագետները փորձել են պարզել սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է:

Արտահանման և ներուծման առումով կենտրոնի փորձագետները նշել են, որ 2019 թ. Իրան-Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թ. համեմատ աճել է 12.4%-ով: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019 թ. կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019-ին Հայաստանը Իրան հիմնականում արտահանել է Էլեկտրաէներգիա՝ արտահանման ծավալների 75%, և ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ՝ ներմուծման ծավալների 20%-ը, նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչև 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմկերպման վրա և այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայաստանի սպառողը կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020 թ. առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների հադնեպ արգելանքը կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանը բացելուց հետո տնտեսությունը երկար կվերականգնվի

Վրաստանում, օրինակ՝ անցած տարվա հետ համեմատած՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 95 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը:

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: