Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս է գործել հայտնաբերված ֆինանսական բուրգը

Վերադարձ լուրերի բաժին

EconoMood հանդեսը ներկայացրել է օրեր առաջ բացահայտված ֆինանսական բուրգի գործունեության սկզբունքները: Այս վերլուծությունը և բացահայտումը կօգնի ընթերցողին հետագայում լինել առավելագույն ուշադիր և խուսափել նման սխեմաների մեջ ներգրավվելուց:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) փետրվարի 11-ին հայտնել էր, որ բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել: «Հետք»-ը դատախազության հանրային կապերի բաժնից ճշտել էր, որ խոսքը «Օնիքսում» ընկերության մասին է։

«Օնիքսում»-ի սեփականատերը կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմ Զադեհն էր (Mohamad Farid Zaem Zadeh): Բիզնեսը մեր երկրում ընդլայնվում է հայաստանցի, այսպես կոչված, «լիդերների» միջոցով: «Օնիքսում»-ը, ըստ էության, ներկայանում է որպես «ոչ ավանդական» տուրիստական կազմակերպություն, որն ամրագրում է հյուրանոցային համարներ աշխարհի տարբեր երկրներում և, միաժամանակ, իր հաճախորդներին առաջարկում է հավելյալ օգուտներ ստանալ` ցանցային մարքեթինգի միջոցով։ Իրականում դա գեղեցիկ փաթեթավորված ֆինասնական բուրգ է։

Ինչպե՞ս է այդ ամենը աշխատում։
I Պոտենցիալ «զոհի» վրա լուրջ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է հետևյալ գործոնների համակցությունը։

Onyxum_1

Այս ամենի վրա ծախսվում են սկսնակ բիզնեսի համար անտրամաբանական մեծ գումարներ։ Օգտագործվում են բոլոր հնարավոր մեթոդները՝ պոտենցիալ հաճախորդներին «թակարդը» գցելու համար։

II Խոստումնալից ներկայանալուց հետո` ընկերության աշխատակիցները մանրամասն ներկայացնում են ընկերության գործունեության 2 հիմնական ուղղությունները:

Առաջինը՝ հանգստանալ ցանկացողներին վաճառել տուրիստական փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս 1-10 տարի ժամանակահատվածում փաթեթում ներառված երկրներում կոնկրետ օրերի թվով ամրագրել հուրանոցային համարներ։

Երկրորդը և հիմնականը՝ հաճախորդներին դարձնել «մեծ թիմի» անդամ և առաջարկել «շատ» շահավետ բիզնես վարել։

Թիմի անդամը դառնում է ցանցային մարքեթինգի մի օղակը և պարտավորվում է ներգրավել նոր հաճախորդների, իր հաճախորդներին էլ հորդորել ներգրավել նոր հաճախորդներ, և այդպես շարունակ։ Իսկ ընկերությունն էլ իր հերթին փայաբաժին է տալիս այդ անձին և՛ իր բերած հաճախորդների կողմից գնված փաթեթներից, և՛ իր հաճախորդների կողմից բերված անձանց կողմից գնված փաթեթներից, և այդպես շարունակ։

Ծրագիրն առաջարկում է 3 կամ 4 հյուրանոց, և եթե հաճախորդին դուր չի գալիս, նա թերթում է էջն այնքան, մինչև իրեն համապաատասխան հյուրանոց գտնի։ Այստեղ, իհարկե, կա մի նրբություն՝ աշխատակցուհիների առջև դրված է գերխնդիր՝ համոզել հաճախորդին, որ դա իրենց կյանքի լավագույն ընտրություններից մեկն է, և որ իհարկե, դրա նպատակը հյուրանոց ամրագրելը չէ, այլ գերշահույթներ ստանալը։ Այսինքն՝ հնարավոր գեղեցիկ և տերմիններով հագեցած լեզվով ներկայացնում են ցանցային մարքեթինգի շահավետ կողմերը և փաստում, որ աշխարհում ավելի լավ գովազդի տարբերակ չկա։ Ոչ բավարար գիտելիք ունեցող անձինք հաճախ մտածում են, որ «ջեքպոտ» են շահել և իրենք այն ընտրյալն են, ով շատ կարճ ժամանակում հարստանալու է։

Պատկերավոր տեսնելու համար ծանոթացեք առաջարկվող ցանցային մարթեքինգի մոդելին՝ նկարի տեսքով.

Onyxum_2

Օրինակ՝ եթե Արենը գնի փաթեթ, ապա իր գնած փաթեթից փայաբաժին կունենան և՛ Նարեկը, և՛ Մանեն, և՛ Հայկը, և՛ Գոռը, և՛ Արմինեն, և՛ Դավիթը, և՛ Արամը։ Դա ցանցային մարքեթինգի հիմքն է, սակայն այսպիսի ընկերություններում միջնորդավճարները բավականին բարձր են՝ յուրաքանչյուր օղակի ներկայացուցիչ կարող է ստանալ օրինակ՝ 5%: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստացվում է, որ Արենի գնած փաթեթից ընկերությունը նվազագույնը 35%-ը վճարում է որպես միջնորդավճար։ Նվազագույնը 2% կազմում են ընկերության ներկայացուցչական ծախսերը՝ տարածքի վարձակալություն, աշխատողների աշխատավարձ, կոմունալ ծախսեր, գովազդի համար ծախսվող գումարներ և այլն, իսկ հարկային բեռը՝ նվազագույնը 5%։ Գումարային ստացվում է, որ Արենի գնած փաթեթի գումարի նվազագույնը 42%-ը ծախս է։

Ընդ որում, այդ նորաթուխ ընկերություններն առաջարկում են հյուրանոցների ամրագրման ավելի ցածր գին, քան շուկայում կայացած տուրիստական ընկերությունները, որոնք հյուրանոցների հետ ունեն երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Առողջ բանականության սահմաններից դուրս է, որ այդ ընկերությանն աշխարհի հազարավոր հյուրանոցներ առաջարկում են 30-40%-ով ավելի էժան գին։ Զուգահեռ պետք հաշվի առնել, որ ընկերությունը բարեգործական չէ, և պետք է նվազագույնը 5% շահույթ ստանա գործունեությունից։ Սակայն նման ծախսերի պարագայում հնարավոր չէ նույնիսկ հյուրանոցի ամրագրման ծախսը հոգալ, ուր մնաց՝ շահույթ ստանալ։
Այստեղ հարց է առաջանում՝ո՞րն է, վերջիվերջո, այդ ընկերության օգուտը։

Օգուտն այն է, որ իրականում սա հին և բարի ֆինանսական բուրգի դասական մեթոդն է՝ մի փոքր նորարացված։ Եվ ընկերությունը ստանում է ոչ թե խղճուկ 5% կամ 10% շահույթ, այլ՝ գերշահույթներ։ Ինչքան շատ մարդ է ներգրավվում այդ գործընթացի մեջ, այնքան ավելի երկար կյանք է ունենում այդ ընկերությունը։ Սակայն ուշ թե շուտ գալիս է այն օրը, երբ ընկերության ֆինանսները չեն բավարում ֆինանսական պարտավորությունները մարելուն, և փուչիկը պայթում է: Ընկերությունը սնանկ է ճանաչվում, իսկ «լավագույն առաջարկ ստացածները» մնում են ձեռնունայն։

Ահա այդ ընկերությունների հիմնական լոզունգները և արդարացումները, որոնցով փորձում են նոր «զոհերի» ներգրավել՝ «Ցանցային մարքեթինգը աշխարհի լավագույն գովազդի ձևն է, այդ պատճառով մենք հաջողություն կունենանք», «Այս առաջարկին նայեք՝ որպես բիզնես, ոչ թե հանգստանալու միջոց», «Սա մեծ գումարներ վաստակելու՝ Ձեզ ընձեռված հրաշալի հնարավորություն է», «Ներգրավեք Ձեր մտերիմներին նույնպես, թող իրենք էլ օգտվեն այս «շանսից»», «Մեզ մոտ ամեն ինչ օրինական է, մենք աշխատում ենք լավագույն իրավաբանների հետ», «Եթե ցանակցնում եք, մենք հենց վաղն էլ, մյուսն էլ, էն մյուս ….. օրն էլ կկապնվենք Ձեզ հետ, որ դուք կայացնեք Ձեր «ճիշտ որոշումը»», «Ընդամենը մեկ փաթեթ գնելով դուք կարող եք 1000-ավոր դոլարներ վաստակել»,«Ձեր փաթեթում առկա օրերը իմաստ չունի հիմա օգտագործել, ավելի լավ է սպասեք մյուս տարի օգտագործեք, իսկ հիմա նոր հաճախորդներ ներգրավեք», շարունակելի…

Այդպիսի մեթոդներով նման կազմակերպությունները փորձում են մարդկանց իրենց ծուղակը գցել և հիմնականում ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր առանձնապես մեծ գիտելիք չունեն ֆինանսների, իրավաբանության և տուրիզմի ոլորտներում։ Նկարագրված իրավիճակների դեպքում, խորհուրդ է տրվում ուղղակի ժպտալ և հեռանալ այդտեղից՝ Ձեզ և Ձեր հարազատներին ավելորդ խնդիրներից ձերբազատելու համար։

EconoMood

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: