Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս ենք «պայքարում» կոռուպցիայի դեմ

Վերադարձ լուրերի բաժին

00:13 , 25 Հունվար 2017

Եթե շատ անկեղծ պատասխանենք՝ չենք պայքարում։

Կոռուպցիայի ընկալման միջին մակարդակը, ըստ ՎԶԵԲ-ի զեկույցի, Հայաստանում 34% է՝ ամենաբարձրերից մեկը տարածաշրջանում։
Մենք խոսում ենք կոռուպցիայի մասշտաբների մասին, դժգոհում, ասում, որ դրա դեմը պետք է առնել, բայց այն չի նվազում։

Իսկ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ մեզ չի հաջողվում կոռուպցիայի դեմն առնել։ Որովհետև մենք, մեծ հաշվով, ոչինչ չենք անում դրա համար։ Չենք էլ պատրաստվում անել։

Սա ոչ թե ենթադրություն կամ կարծիք է, այլ կոնկրետ հետազոտության արդյունք։

Այսպես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր «Life in Transition» զեկույցում ըստ երկրների ներկայացրել է, թե ինչպես են վարվում մարդիկ՝ կոռուպցիոն երևույթների հանդիպելիս (հարցման արդյունքներով):

corrupt2

Հայաստանում կոռուպցիոն երևույթների առնչվելիս պատկան մարմիններին տեղեկացնում են հարցվածների ընդամենը 4-5%-ը (գծապատկերում դա կանաչ սյունակն է, մեր դեպքում՝ ամենակարճը):  Այս ցուցանիշով մենք վերջին տեղում ենք՝ զեկույցում դիտարկված 3 տասնյակ երկրների շարքում։ Համեմատության համար նշենք, որ արևմտյան եվրոպայի երկրներում նման դեպքեում հաղորդում են տալիս ավելի քան 30%-ը, Գերմանիայում՝ 46%-ը։ Հո մենք «գործ տվո՞ղ» չենք՝ գերմանացու կամ անգլիացու պես։

Փոխարենը՝ մեր բաց կանաչ գույնի շեղանկյունն է շատ բարձր։ Այսինքն, մեծամասնությունը՝ հարցվածների 55%-ը, կոռուպցիոն երևույթների հանդիպելիս ոչինչ չեն անում։ Կա նաև երրորդ տարբերակը՝ հրաժարվել կաշառք տալ, սակայն չհաղորդել այդ մասին։ Նման կերպ Հայաստանում վարվում են հարցվածների 20%-ից փոքր-ինչ ավելին։

Ահա այսպես ենք մենք «պայքարում» կոռուպցիայի դեմ։ Մեր պայքարը սկսվում է իշխանությանը քննադատելով, և ավարտվում այն պահին, երբ մենք «գործ տվող» գերմանացու արտադրած մեքենայով խախտում ենք անում ու փորձում կաշառել ճանապարհային ոստիկանին։

Որովհետև այդպես ավելի ձեռնտու է։ Ավելի լավ է 5000 դրամ մտցնել ոստիկանի գրպանը, քան 20000 դրամ օրինական տուգանք վճարել։ Ավելի ձեռնտու է լավ հարաբերություններ ունենալ կոռումպացված պաշտոնյա հարևանի հետ, քան արհամարհել։ Չէ՞ որ նա կարող է մեզ պետք գալ։ Ավելի լավ է վերցնել 5 կամ 10 հազար դրամ ընտրակաշառքը ու ինքնարդարանալ՝ ասելով՝ միևնույն է, ընտրվելու էր այսինչը, ինչո՞ւ հրաժարվեմ մի քանի հազար դրամից։

Կոռուպցիան մեզ ձեռնտու է։ Ձեռնտու է այս պահին։ Իսկ վաղվա մասին կամ չենք մտածում, կամ մեր վաղվա օրը պատկերացնում ենք «գործ տվող» երկրներից մեկում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը