Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս ավելացնել վաճառքը սուպերմարկետում. Մեթոդ՝ Վահագն Դիլբարյանից

Վերադարձ լուրերի բաժին

23:21 , 30 Նոյեմբեր 2017

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում մեթոդ է առաջարկել՝ վաճառքները ավելացնելու համար։

* * *

Վաճառքը բարձրացնելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը գնորդների հետ խաղեր կազմակերպելն է, այսինքն՝ գնում կատարած հաճախորդը հնարավորություն է ստանում ինչ-որ բոնուս կուտակելու, կամ նվեր շահելու։ Ահա այդպիսի մրցույթի հետաքրքիր գաղափար՝ հաղթում է նա, ում գնումների չեքն ամենաերկարն է, որը կարելի է կիրառել սուպերմարկետներում, հագուստի, տնտեսական, խաղալիքների, շինանյութի խանութներում։ Խաղի միտքը շատ պարզ է. դրամարկղի մոտ տեղադրում եք ստենդ, որի վրա գրված է «Այսօրվա, կամ շաբաթվա, կամ ամսվա ամենաերկար չեքը»։

Յուրաքանչյուր հաճախորդ, ով գնումներից հետո ստանում է չեքը, կարող է համեմատել ստենդի չեքի հետ։ Ում չեքն ամենաերկարն է, նրա անունն ու հեռախոսահամարը գրանցվում է, հինը հանվում է ստենդից և տեղադրվում է նոր չեքը։ Բայց զգուշացում, պետք է նշվի նվազագույն գնումների թիվը, որ հանկարծ հայկական տարբերակը չգործի՝ ամեն մի էժան ապրանքից մի հատ գնեն, որ երկար լինի չեքը։ Այն չեքը, որը օրվա, շաբաթվա, ամսվա վերջին օրը սուպերմարկետի փակվելուց առաջ կլինի ստենդի վրա, նա էլ կհաղթի։ Հաղթողին կզանգահարեք, կպարգևատրեք, ու հաջորդ օրը նորից կսկսվի խաղարկությունը։

Խաղը հետաքրքրացնելու համար կարելի է կիրառել նաև ամսվա ամենաշատ գնումները ու նշել այդ թիվը, նշել ռեկորդը գնումների, ամենազարմանալի գնումները և այլն։ Իսկ որպես նվեր կարելի է առաջարկել հաջորդ գնումների դեպքում 70 տոկոս զեղչ, կամ ինչ-որ ապրանք, որը նորույթ կլինի, և կարող եք դա էլ վերցնել, օրինակ, մատակարարից, այն էլ անվճար։ Ինչևէ, մտածեք հետաքրքիր գաղափարներ, թե էլ ինչպես կարելի է ավելացնել վաճառքի ծավալները։

Կարդացեք նաև՝  65 կարևոր ինֆո՝ բիզնեսի և մարքեթինգի մասին՝ Վահագն Դիլբարյանից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ

Վճարային քարտերը Հայաստանում. որ տեսակից քանի հատ կա, և ինչպես են փոխվել քանակները

2018 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ գտնվել է հայաստանյան բանկերի կողմից թողարկված 1 850 972 վճարային քարտ։