Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու Moody’s-ն իջեցրեց ՀՀ վարկանիշը, և ինչպես ազդեց ապրիլյան պատերազմը մեր եվրոպարտատոմսերի վրա

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 19 Մայիս 2016

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն), որը ներկայացնում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Բացի բուն հաշվետվությունից՝ Ջավադյանն անդրադարձել է նաև տնտեսության հետ կապված այլ հարցերի, ներքին և արտաքին միջավայրում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա։

Խոսելով ապրիլյան պատերազմի հետ կապված միջազգային շուկաների անդրադարձի մասին՝ ԿԲ նախագահը նշել է, որ դա լավագույնս արտացոլվում է  եվրոպարտատոմսերի հետ կատարվող փոփոխությունների միջոցով: «Դա որևէ կերպով չանդրադարձավ եվրոպարտատոմսերի վրա, հակառակը` շտկվեց իրավիճակը»,- ասել է Ա.Ջավադյանը` հավելելով, որ այդ իրադրությունը հակառակը՝ լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիայի պարտատոմսերի և Ադրբեջանի պարտատոմսերի վրա:

ԿԲ նախագահը խոսել է նաև այս տարվա մարտին Moody’s վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը BA3-ից մեկ կետով իջեցնելըու մասին։ Նա այդ նվազեցումը պայմանավորել է ԵՏՄ-ում ՀՀ գործընկեր երկրներում իրադրության վատթարացման հետ:

Խոսելով Իրանի մասին՝ ԿԲ նախագահը նշել է, որ այդ երկրի բանկային համակարգը դեռևս լիովին չի ազատվել պատժամիջոցներից: Ըստ նրա,  ԱՄՆ կողմից երրորդ անձանց վերաբերյալ պատժամիջոցները վերացվեցին, բայց Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ սանկցիաները շարունակվում են նույն կերպ. «Բանկերը կարող են աշխատել ազգային արժույթով և եվրոյով: Բայց քանի որ մեր բանկերը շարունակում են աշխատել եվրոպական խոշոր բանկերի հետ, նրանք դեռ խոչընդոտներ ստեղծում են և ակտիվ փոխանցումներ չեն իրականացվում: Հայկական արժույթով որևէ խոչընդոտ չկա»

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս

Տնտեսական ակտիվությունը՝ մայիսին. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

ՀՀ տնտեսական ակտիվությունը ապրիլյան անկումից հետո մայիսին սկսել է վերականգնվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ նախկին կենսաթոշակային վճարի 5%-5%-ի փոխարեն սահմանվում է 2.5%-7.5% հարաբերակցություն։