Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու Coca-Cola-ն շատ արագ լքեց գինու շուկան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:23 , 27 Օգոստոս 2018

IBS խորհրդատվական խմբի ղեկավար Հայկ Մանասյանը Linkedin-ի իր էջում անդրադարձել է Coca-Cola-ի «ոդիսականին»՝ գինու շուկայում։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։

* * *

Գիտեի՞ք, որ Coca-Cola-ն ժամանակին զբաղվել է գինու արտադրությամբ և դուրս է մղվել շուկայից։

1980-ականների սկիզբն էր, Coca-Cola-ն ուներ ցանկացած շուկա մտնելու առավելությունների գրեթե 90%-ը։ Դրանց մեջ էին մտնում այնպիսի ստրատեգիական ակտիվներ, ինչպիսիք էին սպառողների մասին ամբողջական և մանրակրկիտ ինֆորմացիան ու գիտելիքները, մարքեթինգային և բրենդինգային հմտությունները և դիստրիբյուցիայի առաջնակարգ կարողությունները։

Հիմնվելով այս ամենի վրա Coca-Cola-ն փորձեց գործի դնել իր իմպերատիվ կարողությունները և մուտք գործեց գինու արտադրության ոլորտ։ Սակայն ունենալով ստրատեգիական այդքան կարևոր «բարձունքներ», ընկերությունը տանուլ տվեց այդ մարտը և արագորեն հասկացավ, որ չունի ամենակարևոր մրցակցային առավելությունը։ Բիզնես խորհրդատվության մեջ նման բիզնես քեյսերի վերլուծությունից հետո միշտ առաջ է քաշվում շատ կարևոր հարց․ «որո՞նք են այս իրավիճակից քաղած «դասերը»։ Coca-Cola-ի այս ստրատեգիական ձախողումից ստացած դասն այն է, որ կորպորացիայի մակարդակով վաճառքները գլոբալ ավելացնելու նպատակով կիրառել է շուկայի դիվերսիֆիկացիայի ստրատեգիան, սակայն հաշվի չի առել, որ 90% առավելությունների հետ մեկտեղ չունի այդ ստրատեգիայի իրականացման կարևորագույն 10%-ը՝ այն է առանցքային գիտելիք գինու արտադրության ինդուստրիայում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։