Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու փակվեց Armef.com-ը

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 24 Դեկտեմբեր 2016

Տնտեսական լրատվությամբ զբաղվող Armef.com կայքը դեկտեմբերի 21-ին տեղադրեց իր վերջին հրապարակումը՝ ընթերցողին տեղեկացնելով, որ սա Armef News-ի թիմի հետվերջին հանդիպումն է:

«Շուրջ 16-ամյա համատեղ աշխատանքից հետո ՀՀ կառավարությունը որոշեց խզել մեր թիմի հետ համագործակցությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստացել է նախարարության պաշտոնական կայքի միջոցով իրականացնել մեր գործառույթները: Հաջողություն ենք մաղթում իրենց»:

Պատճառների մասին խմբագրակազմը ոչինչ չի նշել։ Սակայն դրանք առանց այն էլ հայտնի էին. Armef.com-ը փակվում պետական բյուջեի ծախսերի օպտիմալացման նպատակով։

Այսպես, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի իր նիստում որոշում ընդունեց լուծարել «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթն առցանց տարբերակով (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ պետբյուջեից այդ նպատակով 2016թ. տրամադրվել է 99.3 մլն դրամ սուբսիդիա:

Այսինքն, կառավարությունը որոշել է խնայել 99.3 մլն դրամը, և ընկերության գործառույթները այսուհետ ինքնուրույն իրականացնել՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարկային խտրականություն. Տոկոսադրույքները Երևանում ավելի ցածր են, քան մարզերում (գծապատկերներ)

Հանրապետության կտրվածքով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին եղել է 12.7%, Երևանում այն կազմել է 11.9%։

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում և կպայքարի 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար

Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 25-09-17

NYMEX բորսայի սեպտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները