Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու վարչապետը ներդրումների համար արևմտյան երկրներ չի այցելում

Վերադարձ լուրերի բաժին

18:18 , 13 Սեպտեմբեր 2017

Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրել է արևմտյան երկրներից ՀՀ ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին, որի մասին խոսել էր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, և հարցրել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե ինչո՞ւ նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արևմտյան երկրներ չի այցելում և ներդրումների համար ինչ-որ հանդիպումներ չի ունենում։

«Դա արդյոք պատճա՞ռ է նրա, որ Ձեզ չեն հրավիրում արևմտյան մայրաքաղաքներից կամ կենտրոններից, թե՞ կարող է՝ Ձեզ հրավիրում են, բայց դուք մերժում եք, չեք գնում: Իրականում, ես կարծում եմ՝ Ձեզ հրավիրում են, բայց այդ այցերը մենք չենք տեսնում», – ասել է Մարուքյանը՝ ավելացնելով, որ այդ երկու տարբերակն էլ մեր երկրի համար վատ է:

Կ. Կարապետյանը պատասխանել է, որ այցն ինքնանպատակ չէ. «Եթե մենք չենք այցելում, դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և այդ երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք, կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և այցը կլինի այն ժամանակ, երբ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի: Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին տարանջատելուն, ես, կանխագուշակելով հետագա հարցերը, մի քիչ լայն մասշտաբով պատասխանեմ. ԵԱՏՄ անդամ լինելով՝ մենք որևէ այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերում, և այն ինֆորմացիան, որ մենք տրամադրել են ձեզ՝ արտահանման հետ կապված, և այլն, տարին ամփոփելուց մենք պատրաստվում ենք շատ լայնամասշտաբ պատասխան տալ, որտեղ մանրամասն կգրենք նաև մեր հետազոտություններն արտահանման վերաբերյալ: Պայմանական 26.1 տոկոս արտահանման աճ ունենալով՝ եվրոպական երկրների աճի տեմպը գերազանցում է ԵԱՏՄ երկրների աճի տեմպին: Դրա համար Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ երբ օրակարգ լինի, անպայման ունենալու ենք այդ այցը»:

Է. Մարուքյանը, արձագանքելով վարչապետին, նշել է, որ վերջինիս պատասխանից հասկացվում է, որ  այս պահին արևմտյան երկրներից Հայաստան ներդրումներ բերելու առումով կոնկրետ օրակարգ չկա:

«Պարոն Մարուքյան, ես այդպես չեմ պատասխանել: Ես ասել եմ՝ մենք ունենք օրակարգ մեր արևմտյան երկրների գործընկերների հետ: Օրակարգ չունենք՝ այց կատարելու: Ձեր տեքստի մեջ կա մի քննադատություն, մի կողմնակալ վերաբերմունք, որի էությունը չեմ հասկանում: Օրակարգ ունե՞մ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե օրակարգ ունենամ: Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ Ամստերդամ»,- ի պատասխան՝ ասել է Կ. Կարապետյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է