Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու հացը 30%-ով չի էժանացել

Վերադարձ լուրերի բաժին

16:15 , 14 Հունվար 2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ավարտին  զեկույցով հանդես է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով վարչապետի հանձնարարականի հիման վրա տնտեսության մի շարք ոլորտներում անցած տարվա վերջին իրականացրած վերահսկողության, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գների ուսումնասիրության արդյունքները:

«Ձեր հանձնարարականի հիման վրա Տնտեսական մրցակցությասն պաշտպանության պետական հանձնաժողովն անցած տարվա վերջին խիստ վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում: Նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի խոշոր ընկերությունները, այսպես ասած, գերիշխող դիրք զբաղեցնողները Ամանորի նախաշեմին, առիթից օգտվելով, գների անհիմն թանկացումներ իրականացնեն: Այդ նպատակով հանձնաժողովն զգուշացրել է բոլոր խոշոր ընկերություններին, որ գների անհիմն թանկացումները համարվելու են գերիշխող դիրքի չարաշահումներ և կիրառվելու են խիստ պատասխանատվության միջոցներ այդ տնտեսվարողների նկատմամբ: Այնուհետև հանձնաժողովի աշխատակիցներն Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով գնային մոնիթորինգ են իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր սուպերմարկետներում, որից հետո մոնիթորինգի արդյունքները համեմատվել են տնտեսվարողներից ստացված տվյալների հետ: Ուսումնասիրություններն իրականացվել են մոտ 20 ապրանքի գծով: Դրանք այն ապրանքներն են, որոնք ունեն սոցիալական նշանակություն և ներմուծվում կամ արտադրվում են խոշոր ընկերությունների՝ գերիշխող դիրք զբաղեցնողների կողմից: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի ձվին, հավի մսին, ալյուրին, ցորենին, այդ ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ինչպես նաև ավտոմեքենաների վերալիցքավորման համար օգտագործվող բնական գազը: Բոլոր այն ապրանքների գծով, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, Ամանորի նախաշեմին դեկտեմբեր ամսվա ընթացքում գների աճ չի արձանագրվել, գները կայուն են մնացել: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչև 30 տոկոսով, իհարկե սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, հետևաբար, ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ չափով ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակներին, մասնավորապես, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, որոնք նույնպես մեծ չափով ներկրվում են ՌԴ-ից: Հարկ է նաև նշել, որ տարվա ընթացքում հայկական դրամի փոխարժեքը որոշակիորեն արժեզրկվել է մոտ 4 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 485-486 դրամի: Բնականաբար, դրամի արժեզրկումն իր հերթին գների վրա ազդում է բարձրացման ուղղությամբ:

Պարոն վարչապետ, որպեսզի իմ ներկայացրած տեղեկատվությունը հետագայում տարակարծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա, այսօր առավոտյան ես հանձնարարել եմ, որպեսզի մեր ուսումնասիրության արդյունքները տեղադրվեն հանձնաժողովի ինտերնետային կայքում, որպեսզի հստակ երևա, թե մեր ուսումնասիրությունները կոնկրետ որ ապրանքներին և որ խանութներին են վերաբերում», -նշել է Արտակ Շաբոյանը:

Անդրադառնալով 30 տոկոս ալյուրի գների իջեցմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչու դրան զուգահեռ հացի գինը չի իջնում: Ի պատասխան Շաբոյանը տեղեկացրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10 տոկոսի չափով. «Հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, ամեն դեպքում դաշտը մրցակցային է և այս տեսանկյունից հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»: Գործադիրի ղեկավարն առաջարկել է մեկ տասնյակ խոշոր ընկերություններում ևս մեկ անգամ ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու, թե գները ինչու հավասարաչափ չեն իջեցվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:

ՀՀ պետական պարտքի կայունությունը

Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.