Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է Starbucks-ը մատակարարներին ավելի թանկ վճարում սուրճի համար, քան մյուս գնորդները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:50 , 11 Մարտ 2018

Starbucks սրճարանների ցանցի ղեկավար Հովարդ Շուլցը կիսվել է իրենց հաջողության գաղտնիքներից մեկով։

«Սուրճը մենք մատակարարներից գնում ենք 1 դոլարով ավելի թանկ, քան մյուս սուրճ գնողները, այսինքն՝ ամենաթանկը շուկայում մենք ենք վճարում։ Սուրճի նման բարձրորակ տեսակի համը հասկանում ու զգում են միայն մեր աշխատակիցները, կամ էլ հաճախորդների մոտ 1 տոկոսը։ Ավելի մեծ շահույթ ստանալու համար մենք կարող ենք գնել ավելի ցածր գնով ու ավելի ցածր որակով սուրճ, որը գրեթե ոչ մի հաճախորդ չի հասկանա։

Բայց մենք չենք անում, որովհետև ոչ բարձրորակ սուրճի համը կհասկանան մեր աշխատակիցները, իսկ եթե նրանք էլ չհավատան համին, ապա կկիսվեն այդ մասին շատերի հետ, և մենք այլևս չենք ունենա որակյալ սուրճ արտադրողի համբավը։ Այնպես որ, մենք գիտենք՝ մեր ամենաուժեղ գովազդը սկսվում է մեր աշխատակիցներից, ուստի պետք է պահպանենք որակը»։

Նյութի աղբյուրը՝ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջ։

Կարդացեք նաև՝ Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։