Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է Samsung-ը հեռանում Հայաստանից

Վերադարձ լուրերի բաժին

17:39 , 16 Փետրվար 2016

Դեռևս անցած տարվա սկզբից տարածվող այն լուրերը, որ Samsung-ը փակելու է իր բոլոր մասնաճյուղերը Հայաստանում, կարծես իրականություն են դառնում։

«Սամսունգ» ֆիրմային խանութների ցանցի («Մարկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ)՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող խանութը մի քանի օր առաջ փակվել է։ Մեկ տարի առաջ փակվել էր «Սամսունգ» ֆիրմային խանութի Մաշտոցի մասնաճյուղը:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև խանութի աշխատակիցները։ Տնօրենի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն աշխատակիցները որպես խանութի փակվելու պատճառ նշեցին մեր երկրի տնտեսական ծանր իրավիճակը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին, երբ փակվեց Մաշտոցի խանութը, լուրեր տարածվեցին, որ ընկերությունը իր մյուս խանութն էլ է փակելու։ Այն ժամանակ Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության պատասխանատուները հերքում էին այդ լուրերը։ Սակայն դեռ այն ժամանակ «Սամսունգ սերվիս»-ի տնօրենը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոստովանել էր, որ կա վաճառքների կրճատում` ասելով. «Ինչպես հայաստանյան բոլոր կազմակերպություններում, մեզ մոտ էլ վիճակը վատ է»:

Այն ժամանակ, ի դեպ, Samsung-հեռանալու այլ, քաղաքական պատճառներ էլ էին շրջանառվում։ Ընկերության կովկասյան տարածաշրջանային կենտրոնը ժամանակին Ալմաթիից տեղափոխվեց Բաքու։ Ըստ որոշ լուրերի, Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը դեմ էր արտահայտվել այդ որոշմանը և հրաժարվել  կատարել Բաքվից եկող հրամանները։

Ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի հեռանալը զբաղեցրած պաշտոնից պայմանավորում էին հենց այդ հակասությամբ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ