Invalid username or password
Գաղտնիք չէ, որ Apple ընկերության iPhone սմարթֆոնները հավաքվում են Չինաստանում։ Գրեթե բոլորը համոզված են, որ պատճառը էժան չինական աշխատուժն է, և ընկերությունն այդպիսով նվազեցնում է իր ծախսերը։
Սակայն Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ պատճառը ամենևին էլ դա չէ, և արտադրությունը Չինաստանում կազմակերպելը էժան աշխատուժով պայմանավորելը թյուրիմացություն է։
«Ամենատարածված կարծիքն այն է, որ ընկերությունները Չինաստան են գալիս էժան աշխատուժի պատճառով։ Ես չգիտեմ, թե Չինաստանի որ մասերն են նրանք գնում։ Սակայն գիտեմ, որ Չինաստանը դադարել է էժան աշխատուժ ունեցող երկիր լինել դեռ մի քանի տարի առաջ։ Եվ առաջարկի տեսանկյունից՝ Չինաստան գալու պատճառը դա չէ։
Պատճառը հմտություններն են՝ մեկ տարածքի վրա հմտությունների քանակը և տեսակը։
Մեր ապրանքները պահանջում են իսկապես բարձր մեքենաշինական հմտություններ, և այդ հմտություններն այստեղ բավականիի խորն են»,- ասել է Քուքը։
Նա նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ում մեքենաշինության ոլորտի ինժեներների հավաք կազմակերպվի, ապա ինքը վստահ չէ, որ գոնե սենյակը կլցվի, «իսկ Չինաստանում մի քանի ֆուտբոլային դաշտ կլցվի»:
Թիմ Քուքի համոզմամբ, մասնագիտական ունակությունները Չինաստանում շատ լավ են զարգացած, և պատճառն այն է, որ Չինաստանը մեծ ուշադրություն է դարձրել և շարունակում դարձնել մասնագիտական կրթությանը։
Նշենք, որ Թիմ Քուքի այս տեսակետը բուռն քննարկման առարկա է դարձել սոցցանցերում։ Հատկապես ամերիկացիներին վրդովեցրել է այն, որ ըստ Քուքի, ԱՄՆ-ում մասնագիտական որակներ չկան՝ անգամ սմարթֆոնի հավաքման պրոցեսը կազմակերպելու համար։ Մեկնաբանողները կարծում են, որ սա թույլ փաստարկ է, որով Քուքը ցանկանում է արդարացնել ամերիկացիների փոխարեն չինացիների համար աշխատատեղեր ստեղծելը։ Նրանք համոզված են, որ Չինաստանում աշխատավարձերը որքան էլ ցածր լինեն, միևնույն է՝ զգալիորեն ցածր են ԱՄՆ-ի մակարդակից։ Այնպես որ, սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում կազմակերպելը ունի մեկ հիմնական պատճառ՝ այդպես ավելի էժան է։
Դիտումներ 2280
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: