Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է ցանկալի ինքնաթիռ մտնել վերջինը. 6 օգտակար խորհուրդ բորտ-ուղեկցորդներից

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

00:03 , 10 Հունիս 2016

Բազում թռիչքների և ուղևորների հետ երկար տարիների շփման շնորհիվ բորտ-ուղեկցոդները բոլորից լավ գիտեն՝ ինչն է խանգարում մարդկանց մեծամասնությանը չնյարդայնանալ և վայելել օդային ճանապարհորդությունը: Որոշ բաներ ամբողջությամբ կախված են հենց ուղևորից, բայց կան և հատուկ «նրբություններ», որոնցով կիսվում են բորտ-ուղեկցորդները:

1. Ինքնաթիռ մտեք վերջինը

Ուղևորների կողմից բորտ-ուղեկցորդներին ամենից հաճախ տրվող հարցը հետևյալն է՝ արդյոք ազատ տեղ կա՞, որը կարելի է լրացուցիչ զբաղեցնել: Որպես կանոն, դա պարզ է դառնում միայն այն բանից հետո, երբ բոլորը մտնում են ինքնաթիռը, և դուռը փակվում է։ Այդ ժամանակ կարող է պարզվել, որ մի ամբողջ շարք ազատ է, որտեղ կարելի է միայնակ հարմարավետ նստել և անգամ պառկել: Այնպես որ, ինքնաթիռ մտնելով բոլորից հետո՝ դուք միանգամից կտեսնեք բոլոր ազատ տեղերը, որոնք կարող եք զբաղեցնել։  Բայց եղեք ուշադիր, չուշանաք թռիչքից:

inqnatir01

2. Խուսափեք մեջտեղում  նստելուց

Եթե ուղևորների մեջ լինեն  ծնողներ` փոքրիկների հետ, ապա ամենայն հավանականությամբ նրանք կնստեն հենց ինքնաթիռի մեջտեղի մասում՝ միջնապատի մոտ, որովհետև հենց այդտեղ կարելի է հարմար և անվտանգ  տեղադրել օրորոցը: Եթե չեք ուզում, որ ամբողջ ամբողջ թռիչքի ընթացքում ձեզ անհանգստացնի աղմկոտ փոքրիկը, ընտրեք ավելի հեռու տեղ:

inqnatir02

3. Դարձեք «VIP-հաճախորդների»՝ վերջին շարքում նստելով

Ուղևորների մեծ մասը ձգտում է զբաղեցնել առջևի շարքը։ Այդպես կարելի է  ընտրել ուտելիքը, ոչ թե բավարարվել մնացորդներով։ Իսկ բացի այդ՝ վայրէջքի ժամանակ բոլորից շուտ կարելի է իջնել։ Սակայն բորտ-ուղեկցորդուհիները մի ուշագրավ գաղտնիք են բացահայտում. եթե դուք նստած եք հետևում, ապա արժանանում եք ամենաուշադիր սպասարկմանը։ Բանն այն է, որ բորտ-ուղեկցորդուհիները փորձում են հնարավորության դեպքում չարձագանքել առջևի շարքի ուղևորների կանչին կամ չլսելու տալ, ինքնաթիռի սրահով անցնելիս մյուս ուղևորները կներկայացնեն խնդրանքների և պահանջների մի ամբողջ փունջ: Իսկ վերջին շարքում նստածներին սպասարկելու հարցում նրանք ավելի պատրաստակամ են։

inqnatir03

4. Ամռանը մի նստեք լուսամուտի մոտ

Շոգ եղանակին ուղևորները թեթև են հագնվում՝ շապիկներ, շորտեր, բաց կոշիկներ, սակայն նրանք մոռանում են, թե ինչպես է սառում ֆյուզելյաժը 10 կմ բարձրության վրա։ Ու չնայած ինքնաթիռի սրահում ապահովվում է սեփական միկրոկլիման,  պատուհանի մոտ նստելով հնարավոր է մրսել և հիանդանալ: Այնպես որ, հանուն ձեր իսկ առողջության, ավելի լավ է չնստել պատուհանի մոտ:

inqnatir04

5. «Խելացի» պայուսակը կխնայի ձեր փողերը

Շատ ուղևորների համար չնախատեսված ծախսերը սկսվում են օդանավակայանում, երբ պարզվում է, որ նրանք մոռացել են այս կամ այն բանը կամ սխալ են հաշվարկել, թե ինչ պետք է վերցնեն իրենց հետ: Վերջին րոպեին անհրաժեշտ իրեր գնելը ոչ միայն նյարդայնացնող է, այլև հարված է բյուջեին, քանի որ գներն այստեղ շատ ավելի բարձր են: Այնպես որ, եթե հաճախ եք ինքնաթիռով ճամփորդում, նախապես պատրաստ պահեք ձեռքի պայուսակը՝ դրանում տեղավորելով անհրաժեշտ բաները, որոնք կարող են պետք գալ ինքնաթիռում՝ լիցքավորիչներ, բաճկոն կամ թիկնոց, քնելու դիմակ և այլն։

inqnatir05

6. Օգտագործեք բոնուսային ծրագրերի հնարավորությունները

Անցել են այն ժամանակները, երբ հնարավոր էր արտոնություններ ստանալ սիրախաղի կամ սկանդալի միջոցով: Այսօր ավիաընկերություններն այլ մոտեցմամբ են գործում։ Օրինակ, եթե բիզնես-դասում  ազատ դատարկ նստատեղեր, ապա աշխատակիցները աչքի են անցկացնում էկոնոմ-դասի ուղևորների ցուցակը և առաջարկում են լավագույն տեղերը այն մարդկանց, ովքեր օգտվում են բոնուսային ծրագրերից:

Այլ կերպ ասած, եթե նույնիսկ դուք չեք հասցրել  միավորներ կուտակել, միևնույն է՝ կարող եք լինել այն երջանիկը, ում առաջարկվում է ավելի բարձր մակարդակի ծառայություն: Մանավանդ, որ այդ ծրագրերին կարելի է միանալ առցանց և լիովին անվճար:

inqnatir06

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։