Invalid username or password
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունը խորհուրդների ցանկ է հրապարակել ՌԴ քաղաքացիների համար, որոնք պատրաստվում են մեկնել այս կամ այն երկիր։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, մասնավորապես, Իրան մեկնողներին ուղղված խորհուրդները հիմնականում կապված են այդ երկրում ընդունված էթիկետի նորմերի և ռուսերենի որոշ բառերի՝ հնարավոր սխալ ընկալման հետ։
Այսպես, ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս Իրանում օգտագործել «абрикос» (ծիրան), «космос» (տիեզերք), «кирпич» (աղյուս) բառերը, և նման այլ բառեր, որոնցում լսվում է «կիր» կամ «կոս»։ Բանն այն է, որ պարսկերենում այդ կարճ բառերը տղամարդու և կնոջ սեռական օրգանների հիշատակման գռեհիկ ձևեր են։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն զբոսաշրջիկներին զգուշացնում է պարսկական որոշ ավանդույթների մասին։ Օրինակ, տաքսիում կամ խանութում լսելով «գաբելե նադարե» արտահայտությունը, որը նշանակում է «պետք չէ վճարել», չի կարելի առանց վճարելու հեռանալ։ Ըստ իրանական էթիկետի՝ այդ արտահայտությամբ վաճառողը պարզապես ցույց է տալիս իր հարգանքը գնորդի նկատմամբ։ Ասվածը բառացիորեն ընկալելու և չվճարելու դեպքում հնարավոր է մեղադրեն գողություն կատարելու մեջ։
Դիտումներ 5416
«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:
Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …
Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։