Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է պակասել գյուղատնտեսության արտադրության ծավալը

Վերադարձ լուրերի բաժին

01:16 , 16 Մայիս 2019

Գյուղատնտեսության արտադրության ծավալը 2019թ. առաջին եռամսյակի ցուցանիշներում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.2 %-ով: Որոշ վերլուծաբաններ այդ տեմպը կասկածելի են համարում նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության ծավալը կազմել է 74 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 80 մլրդ դրամ, անգամ սպառողական ու պարենային ապրանքների գնաճի պայմաններում: «Արմենպրես»-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանին:

«Գյուղատնտեսության արտադրության ծավալի ինդեքսները ստացվում են ոչ թե տարբեր ժամանակաշրջանների սպառողական ապրանքների գներով համադրելիություն ապահովելու ճանապարհով, այլ նույն ժամանակաշրջանի գյուղատնտեսական արտադրանքն արտադրողների իրացման գներով համադրելիություն ապահովելով»,- հայտնել է Ավագյանը:

Նա նշել է, որ 2019թ. առաջին եռամսյակում ընթացիկ գներով 74821 մլն դրամը, հաշվարկված 2018թ. առաջին եռամսյակի գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գներով, կազմել է 79236 մլն դրամ, ինչը հարաբերելով 2018թ. առաջին եռամսյակի գյուղատնտեսության արտադրության ծավալին՝ 79406 մլն դրամ, որը ճշգրտվել է (անասնաբուծական արտադրանքի մասով 01.01.2018թ. և 01.01.2019թ. գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման վերջնական տվյալների հիման վրա) նախկինում հրապարակված 80354 մլն դրամի փոխարեն, այդ ժամանակաշրջանի գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գներով ստացվել է 0.2 % նվազումը (79236 / 79406 * 100):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: