Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է Հայաստանի սահմանին ավտոմեքենաներից 14-24 հազար դրամ գանձվում և երբ է դա վերացվելու. ՊԵԿ պարզաբանումը

Վերադարձ լուրերի բաժին

18:28 , 22 Օգոստոս 2017

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերը հիշատակված գումարները ձևավորվում են հետևյալ վճարներից.

«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար վճար` թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ տասնհինգ օրվա համար (20000 դրամ 30 օրվա համար),

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) մարդատար ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում) արտանետման դիմաց գանձվում է 3750 դրամ:
Բանկային միջնորդավճարներ` 200դրամ:

Նշենք նաև, որ, Վրաստանի Հանարապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ սահմանին չեն գանձվում վերոհիշյալ վճարները, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի դրույթներով սահմանված է, որ Պայմանավորվող կողմերից (ՀՀ և ՎՀ) մեկի տարածքում գրանցված և սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նմանատիպ միջկառավարական համաձայնագրի կնքման դեպքում տվյալ վճարները չեն գանձվի նաև ՌԴ-ում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ժամանող անձնանցից:

Միաժամանակ նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով վերացվելու է այլ պետություններում գրանցված մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների գանձման պահանջը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված