Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է էժանացել շաքարը կամ Արտակ Շաբոյանի զարմանալի պնդումները

Վերադարձ լուրերի բաժին

00:36 , 31 Հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին:

Ու այստեղ հասնում ենք մի շատ ուշագրավ պնդման։ Արտակ Շաբոյանը զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 26 տոկոսով:

Մի խոսքով, պրն Շաբոյանը ցանկանում է ասել, որ շաքարավազի շուկայում հայտնվել են Սամվել Ալեքսանյանին այնպիսի հզոր մրցակիցներ, որ թեժ մրցակցության ընթացքում տեղի է ունեցել շաքարի գնի կտրուկ նվազում։

Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ՝ երկու ամսվա մեջ շաքարի շուկայում հայտվեին ուժեղ խաղացողներ։ Սակայն իրականությունն այն է, որ շաքարի գների նվազումը պայմանավորված է շաքարի միջազգային գների նվազմամբ։ Ինչպես տեսնում եք գծապատկերում, տարեսկզբից շաքարի միջազգային գինը նվազել է մոտ 30%-ով։

sugar-int

Աղբյուրը՝ ifcmarkets.com

Սա էլ դեռ ամենը չէ։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունիսին Հայաստանում շաքարի գինը 2017 թվականի դեկտեմբերից էժան է եղել ոչ թե 25-26%-ով, այլ ընդամենը 3,8%-ով։ Ընդ որում, էժանացումը եղել է ոչ թե միանգամից, այլ գրեթե ամեն ամիս գնանկում է եղել։

sugar-loc

Աղբյուրը՝ armstat.am

 

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Պրն Շաբոյանը անդրադարձել է նաև բանանի շուկային՝ ընդգծելով, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և այսօր այն կազմում է 480 դրամ: Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:

Նկատեցի՞ք, որ թե՛ շաքարի, թե՛ բանանի մասով պրն Շաբոյանը հատուկ ընդգծում է «մինչև վերջերս»: Պարզ ասած՝ ինչքան հակամրցակցային ու բացասական երևույթներ կային, առկա էին մինչև վերջերս, իսկ հիմա չկան։ Սակայն այս ամենը մի պարզ հարց է առաջացնում՝ իսկ ո՞վ էր ՏՄՊՊՀ նախագահը «մինչև վերջերս» և ինչո՞ւ այս խնդիրների մասին չէր խոսում, այլ հակառակը՝ պնդում էր, որ բանանի շուկայում կատարյալ մրցակցություն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։