Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է դանդաղում «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:11 , 14 Հուլիս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հանձնարարել է պարզել, թե ինչո՞ւ է դանդաղում ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար:

Տեղեկացնենք, որ կառավարությունն այսօր այսօր Ֆրանսիայի Հանրապետության «Սաֆեժ» ԲԲԸ-ին թույլատրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ ծրագրերով իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը: Այս հարցը ներկայացնում էր հենց Արթուր Առաքելյանը։

«Սաֆեժ» ԲԲԸ-ն ունի ճարտարագիտության, շինարարության, արդյունաբերության որակավորման մասնագիտական կազմակերպությունից տրված վկայական, որով հավաստվում է, որ ընկերությունն ունի համապատասխան տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորություններ:

«Սաֆեժ Էս Ա և Էպտիսա» համատեղ ձեռնարկությանը դեռ 2012թ. վերապահվել է վերակառուցվող Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների շինաշխատանքի որակի տեխնիկական հսկողության գործառույթը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք