Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է Ամուլսարն անհանգստացնում ադրբեջանցիներին

Վերադարձ լուրերի բաժին

20:59 , 11 Օգոստոս 2016

Պարզվում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը լրջորեն մտահոգում է մեր անմիջական հարևաններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային։ «Գեոթիմ» ընկերությունը վերջերս է ավարտել Ամուլսարի ոսկու հանքավայրի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) հրապարակման և քննարկումների գործընթացը: Ու դրանից կարճ ժամանակ անց հարցեր է ստացել Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամներից։

ՎԶԵԲ-ը «Գեոթիմ» ընկերության սեփականատիրոջ՝ «Լիդիան» ընկերության բաժնետերերից է, և ինչպես Մեդիամաքսի հետ զրույցում նշել է «Գեոթիմի» տնօրեն Հայկ Ալոյանը՝ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն իրենք պարտավոր էին պատասխանել ԲՍԱԳ հրապարակման շրջանակներում ուղղված բոլոր հարցերին։

Դժվար է հիշել որևէ այլ դեպք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նման հետաքրքրություն ցուցաբերեին Հայաստանում իրականացվող որևէ ներդրումային ծրագրի հանդեպ։ Ինչևէ, ընկերության մասնագետները մանրամասն մասնագիտական պատասխան են բոլոր հարցերին (փաստաթուղթը կարելի է տեսնել այստեղ

Ուղղված 11 հարցերը, առաջին հայացքից, միայն բնապահպանական են։ Սակայն իրականում դրանց տակ այլ բան է թաքնված։ Սա իսկական նյարդերի խաղ է։

Օրինակ, հենց առաջին հարցը բառացի այսպես է ձևակերպված. «Իրականացվող հանքարդյունահանման աշխատանքները Հայաստանի գնդևազ բնակավայրին պատկանող 152 հա տարածքում (Ջերմուկ քաղաքի և Սարավան գյուղի հարևանությամբ) ընդգրկում են Ադրբեջանի հետ սահմանային տարածքները (ըստ էլեկտրոնային քարտեզի հաշվարկների՝ շահագործման համար նախատեսված տարածքները գտնվում են սահմանից մոտավորապես 12-17 կմ հեռավորության վրա)»:

Սա ոչ այնքան հարց է, որքան ամրագրելու փորձ, որ ազատագրված տարածքները և Արցախը Ադրբեջանի մաս են կազմում, որովհետև Ամուլսարը Նախիջևանից գտնվում է գրեթե նույն հեռավորության վրա, որքան այդ տարածքները։

Այս հարցին միայն մասնագիտական պատասխան տալը նշանակում է՝ համաձայնել այդ ձևակերպման հետ։ «Գեոթիմի» մասնագետներն, ի պատիվ իրենց, գտել են ճիշտ տարբերակը՝ ներկայացնելով «իրական հեռավորությունը Հայաստանի սահմանից» (չշեշտելով Ադրբեջանի, Արցախի կամ ազատագրված տարածքների թեման)։

Մեկ այլ օրինակ, երկրորդ հարցը սկսվում է այսպես. «Ըստ ԲՍԱԳ-ի, ծրագրի շահագործման ընթացքում Արփաչայ գետը կօգտագործվի որպես արդյունաբերական և խմելու ջրի օգտագործման հիմնական աղբյուր…»: Պատասխանում նշվում է. «…Արփա գետից ջրառի առավելագույն ծավալը կկազմի…»:

Պարզ ասած, «Գեոթիմի» մասնագետները ստիպված են եղել ցուցաբերել ոչ միայն բնապահպանական գիտելիքներ, այլ դիվանագիտական հմտություններ։

Ադրբեջանցիների նպատակը, սակայն, միայն այս տիպի մանր խորամանկություններով ինչ-որ ձևակերպումներ ամրագրելը չէ։ Նրանք առաջնորդվում են պարզ բանաձևով՝ ինչը բխում է Հայաստանի շահերից, ինչը տնտեսապես մեզ ձեռնտու է, դա հակասում է իրենց շահերին և հարկավոր է ամեն ինչ անել՝ նախագիծը վիժեցնելու համար։

Այս դեպքում ադրբեջանցիների մոտ դժվար թե որևէ բան ստացվի, որովհետև հանդիպել են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալների։ Սակայն փորձեր, ամենայն հավանականությամբ, դեռ կլինեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: