Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու են Starbucks-ում սխալ գրում պատվիրատուների անունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

16:57 , 18 Դեկտեմբեր 2016

Starbucks սրճարանների հայտնի ցանցի հաճախորդները նկատել են, որ բաժակների վրա իրենց անունները, որպես կանոն, սխալ են գրվում։

Իսկ ինչո՞ւ։

Ոմանք կարող են մտածել, որ դա ընդամենը պատահականություն է, կամ՝ աշխատակիցը աղմուկի մեջ լավ չի լսում անունը, կամ էլ՝ դիտավորյալ է սխալ անում՝ հաճախորդի նյարդերի հետ խաղալու և այդ կերպ աշխատանքային օրն ավելի հետաքրքրացնելու համար։

Սակայն կա մեկ այլ՝ բիզնեսի տեսանկյունից ավելի տրամաբանված բացատրություն։

Ջեսիկան մտնում է Starbucks և պատվիրում մեկ միջին մեծության լատտե սուրճ։ Պատվերը պատրաստ է։ Նա վերցնում է բաժակն ու տեսնում, որ այնտեղ գրված է Gessika (ճիշտ ձևը Jessica-ն է): Ինչ է նա անում՝ վերցնում է սմարթֆոնը, նկարում բաժակն՝ իր անվան սխալ տարբերակով, և հրապարակում այն ֆեյսբուքի, ինստագրամի կամ այլ սոցցանցերի իր էջում։ Ընկերները լայքում են, մեկնաբանում, տարածում, հաջորդ անգամ իրենք էլ հրապարակում են իրենց աղավաղված անվանումներով բաժակները։

Իսկ ի՞նչ է դրանից շահում Starbucks-ը։ Ճիշտ եք՝ անվճար գովազդ սոցցանցերում։ Ընկերության լոգոտիպով բաժակը տարածվում է միլիոնավոր օգտատերերի կողմից։ Ճիշտ է, ոչ բոլորն են նկարում ու տարածում Starbucks-ի բաժակը, սակայն եթե անգամ 100-ից մեկն էլ այս կերպ վարվի, ապա ընկերության տեսանկյունից սխալ անուն գրելը լիովին արդարացված կարելի է համարել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 տարի անց աշխարհը չի կարողանա կերակրել ինքն իրեն

2027 թվականին երկրագնդի բնակչությունը կարող է բախվել 2014 տրիլիոն կալորիայի դեֆիցիտի խնդրին

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Brand Finance-ը հրապարակել է 2017 թվականի՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը։

2000 տարվա տնտեսական պատմությունը՝ 1 գծապատկերում

Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաքրքիր գծապատկեր է կազմել՝ ներկայացնելով առավել խոշոր տնտեսությունների կշիռը համաշխարհային տնտեսության մեջ՝ Քրիստոսի ծննդից մինչև մեր օրերը։