Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու են «քարացել» Երևանի անշարժ գույքի գները

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:40 , 09 Փետրվար 2016

 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների վիճակագրական ցուցանիշները, այդ թվում՝ անշարժ գույքի շուկան ներկայացնող տվյալները։

Դրանցից ուշագրավ էին հատկապես Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները` ըստ վարչական շրջանների: Եթե հավատանք ԱՎԾ-ի այդ տվյալներին, ապա բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները վերջին երկու տարիների ընթացքում  բոլորովին չեն փոխվել` ո՛չ նվազել են, ո՛չ բարձրացել: Օրինակ` եթե Կենտրոն վարչական շրջանում այդ գինը 2013թ.-ի դեկտեմբերին 428 000 դրամ էր, ապա նույնքան էր նաև 2014 և 2015 թվականների նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներով:

ansharj-guyq01

Հարց է առաջանում` ինչպե՞ս կարող են այդ գները տևական ժամանակ նույնը մնալ այն էլ այն դեպքում, երբ այդ ընթացքում դրամը նկատելիորեն արժեզրկվել է:

Սա նշանակում է, որ կա՛մ դոլարային արտահայտությամբ ունենք անշարժ գույքի լուրջ գնանկում, կա՛մ գները ներկայացված են պարզապես ներկայացված լինելու համար։

Ինչ են ասում պետական կառույցները

Պարզաբանում ստանալու նպատակով զրուցեցինք ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Եղիազարյանի հետ, ով մեզ ասաց, թե Ազգային վիճակագրական ծառայության այդ տվյալները կազմվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած ամփոփ տեղեկատվության հիման վրա, հետևաբար` իրենք որևէ պարզաբանում չեն կարող տալ, թե ինչու են գները մնացել նույնը: Պարոն Եղիազարյանը մեզ առաջարկեց նաև ուսումնասիրել այդ գները տոկոսային հարաբերությամբ, այլ ոչ թե բացարձակ արժեքներով. նրա համոզմամբ` այդ դեպքում որոշակի փոփոխություն անպայման նկատելի կլինի:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, որի մամուլի բաժնի պատասխանատու Լուսինե Նազարյանն էլ իր հերթին մեզ առաջարկեց մուտք գործել իրենց կոմիտեի պաշտոնական կայքէջ` «cadastre.am» և հենց այնտեղ ծանոթանալ բոլոր այդ տվյալներին վերաբերող վերլուծությանը:

Ու քանի որ պատկան այս անհասկանալի պատկերը ձևավորվում է հենց այդ պաշտոնական զեկույցներից, որոշեցինք զրուցել բնակարանների առք ու վաճառքով զբաղվող բրոքերների հետ, ովքեր տվյալ գործին անմիջական մասնակցություն ունեն և քաջատեղյակ են, թե գներն այդ ընթացքում ինչ փոփոխություններ են, կրել կամ առհասարակ փոխվել են, թե ոչ:

Անշարժ գույքի շուկայի խաղացողներն այլ տեսակետ ունեն

Նրանցից Ծովինար Հովհաննիսյանը դժվարացավ բացատրել, թե ինչ ցուցանիշների հիման վրա են հրապարակվել այդ պաշտոնական տվյալները, բայց նրա խոսքով` բնակարանների շուկայական գները միանշանակ փոփոխվել են, և անկումը նկատելի է. «Ասեմ, որ փոքր Կենտրոնում գներն այդքան էլ մեծ փոփոխության չեն ենթարկվել, բայց ծայրամասային շրջաններում, միանշանակ, գների լուրջ անկում կա: Այսինքն` այնպես չէ, որ փոփոխություն ընդհանրապես չկա»,- ասաց Ծովինարը:

ansharj-guyq02

Համիկ Հարությունյանը, ով նաև «Թիվ 1» անշարժ գույքի գործակալության տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, որ փոփոխություն կա, և կենտրոն, փոքր կենտրոն, մեծ կենտրոն թե ծայրամաս` մեծ տարբերություն չկա այդ առումով. «Նույնիսկ վերջին 1 ամսվա ընթացքում է գների նվազումը նկատվում, երկու տարին ի՞նչ է, որ չկարողանաս համեմատություն անել ու տեսնել, որ գների նվազում է ընթանում:

Բոլոր համայնքների բնակարանների սեփականատերերն էլ սովորական մարդիկ են, և իրենք էլ եթե կարիք են ունենում ու չեն կարողանում վաճառել, տրամաբանական է, որ պետք է գին սակարկեն` հաճախորդին գրավելու համար, որովհետև այսօր առաջարկը շատ է, պահանջարկը` քիչ: Դա էլ հիմնականում կապված է դրսի ռեսուրսների հետ, որովհետև այսօր Հայաստանում մեծ մասը դրսի ռեսուրսների հաշվին է գույք ձեռք բերում, մասնավորապես` Ռուսաստանից ստացվող եկամուտների հաշվին: Բայց քանի որ Ռուսաստանում էլ հիմա վիճակը վիճակ չէ, հաճախ լինում է այնպես, որ մարդիկ այստեղ գույք են վաճառում ու գումարը ներդնում այնտեղ` Ռուսաստանում, որովհետև դոլարային հաշվարկով նրանք կրկնակի շահույթով են դուրս գալիս:

Ասեմ նաև, որ եղել է նվազում նույնիսկ վարձով բնակարանների շրջանում: Իսկ եթե փորձենք փաստերով խոսել, թե բնակարանների գների նվազումը մոտավոր հաշվարկներով որքան է, բերեմ մի օրինակ. Արաբկիր վարչական շրջանում այս պահին կա բնակարան, որը նախանցած տարի 90-100 հազար դոլարով էր վաճառվում, բայց այսօր սեփականատերը պատրաստ է այն վաճառել 67 հազար դոլարով: Էլ ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին