Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու են նվազել Հայաստանի 2 խոշորագույն բանկերի ակտիվները

Վերադարձ լուրերի բաժին

21:02 , 15 Մայիս 2017

Խոսքը վերաբերում է Ամերիաբանկին և Արդշինբանկին, որոնց կապիտալը դոլարային արտահայտությամբ գերազանցում է 1 մլրդ դոլարը։

Ամերիաբանկը ակտիվների 1 մլրդ դոլարի շեմը գերազանցել էր դեռևս 2015 թվականին։ 2015թ. 3-րդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ բանկի ակտիվների ծավալը սեպտեմբերի վերջի դրությամբ կազմեց մոտ 516 մլրդ դրամ (մոտ 1.1 մլրդ դոլար)։

2016 թվականի 4-րդ եռամսյակում Ամերիբանկը ակտիվների կտրուկ աճ գրանցեց՝ ցուցանիշը հասցնելով 719.4 մլրդ դրամի։

Միակ բանկը, որը ակտիվների մեծությամբ նույնպես գերազանցեց 1 մլրդ դոլարի շեմը, Արդշինբանկն էր։ 2016 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Արդշինբանկի ակտիվներն աճեցին 106 մլրդ դրամով և տարեվերջին հատեցին 548 մլրդ դրամի շեմը։ Դա պայմանավորված է Արդշինբանկի կողմից Առէկսիմբանկի ձեռքբերմամբ։

Ակտիվների մեծությամբ երրորդ բանկը այսօր Հայբիզնեսբանկն է (418.5 մլրդ դրամ)։

Կապիտալի նվազման ժամանակը

2017 թվականի առաջին եռամսյակը 2 խոշորագույն բանկերի համար «նշանավորվեց » ակտիվների նվազմամբ։

assets04

Ամերիաբանկի ակտիվները 2017 թվականի  առաջին եռամսյակի վերջին կազմել են 679.4 մլրդ դրամ՝ շուրջ 40 մլրդ դրամով ավելի քիչ, քան 2016 թվականի դեկտեմբերի վերջին։

Արդշինբանկի ակտիվները նույն ժամանակահատվածում նվազել են 15.3 մլրդ դրամով՝ 548.4 մլրդ դրամից հասնելով  533.07 մլրդ դրամի։

Ինչո՞վ է պայմանավորված ակտիվների նվազումը։

Մինչև այս հարցին պատասխանելը անհրաժեշտ է դիտարկել այս բանկերի ակտիվների կառուցվածքը։

Ինչպես տեսնում եք, ակտիվները կառուցվածքը երկու բանկերում իրար շատ նման է։

Ակտիվների մեծ մասը բաժին է ընկնում հաճախորդներին տրված վարկերին։

Ամերիաբանկում հաճախորդներին տրված վարկերը ակտիվների 67.9%-ն են կազմում (461.5 մլրդ դրամ), Արդշինբանկում՝ 66.5%-ը (354.5 մլրդ դրամ)։

assets05

Ակտիվների կառուցվածքում երկրորդ խոշոր հոդվածը դրամական միջոցներն ու դրանց համարժեքներն են. Ամերիաբանկում դրամական միջոցները կազմում են ընդհանուր ակտիվների 20.6%-ը (շուրջ 140 մլրդ դրամ), Արդշինբանկում՝ 17.7%-ը (94.4 մլրդ դրամ)։

Ակտիվների մյուս խոշոր հոդվածները ներկայացված են գծապատկերում (այլ ակտիվների մեջ ներառված են ցանկում չնշված մյուս բոլոր ակտիվները՝ հիմնական միջոցներ, հարկային ակտիվներ և այլն)։

Ի՞նչ փոփոխություն են կրել ակտիվների առանձին տարրերը 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։ Մենք այդ փոփոխությունները ցույց տալու համար կազմել ենք այս գծապատկերը։

Ինչպես տեսնում եք՝ Ամերիաբանկի դեպքում ակտիվների նվազումը պայմանավորված է հիմնականում վարկային պորտֆելի կրճատմամբ։ Տարվա սկզբի համեմատ Ամերաբանկի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերը նվազել են մոտ 37.8 մլրդ դրամով։

Նվազել են նաև Ամերիաբանկի՝ այլ բանկերում տեղաբաշխված միջոցները (4.37 մլրդ դրամով), մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները (1.5 մլրդ դրամով)։ Փոխարենը՝ մոտ 4.7 մլրդ դրամով ավելացել են դրամական միջոցներն ու դրանց համարժեքները։

assets06

Արդշինբանկի վարկային պորտֆելը նույնպես նվազել է՝ մոտ 3.5 մլրդ դրամով։ Սակայն ակտիվների կրճատման հիմնական «մեղավորը» դրամական միջոցների ծավալների կրճատումն է՝ ավելի քան 18 մլրդ դրամով։ Կրճատվել են նաև Արդշինբանկի՝ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները՝ 5.37 մլրդ դրամով։ Փոխարենը՝ Արդշինբանկը մոտ 10.5 մլրդ դրամով ավելացրել է բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին տրված վարկերի ծավալը։

Նշենք նաև, որ ըստ տնտեսության ոլորտների դիտարկելու դեպքում՝ Ամերիաբանկը ամենից շատ նվազեցրել է ֆինանսների և ներդրումների (23.16 մլրդ դրամով), կապի ծառայությունների (10.3 մլրդ դրամով) և էլեկտրաէներգիայի արտադրության (8.8 մլրդ դրամով) ոլորտներին տրամադրված վարկերը։

Առաջիկայում կներկայացնենք ամենից մեծ վարկային պորտֆել ունեցող 5 բանկերի վարկերի կառուցվածքն ու դրանց փոփոխությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին

2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով

Ստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին […]