Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու են նվազել բանանի գները. Վահրամ Միրաքյանի պարզաբանումները

Վերադարձ լուրերի բաժին

17:29 , 20 Մայիս 2018

Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն տեղեկություններին, որ բանանի գնի նվազումը պայմանավորված է մաքսազերծման գնի կտրուկ նվազմամբ։ Մասնավորապես, զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը ԶԼՄ-ների մեկին տված հարցազրույցում ասել էր, եթե եթե նախկինում բանանի ներկրման ժամանակ գանձվում էր 400 դրամ մաքսավճար, հիմա գանձվում է ընդամենը 24 դրամ։  «Թույլ տվեք հարցնել՝ այդ դեպքում մինչ այս «ո՞ւր էր գնում» մնացյալ 376 դրամը», – ասել էր Զ. Թադևոսյանը։

Վահրամ Միրաքյանը, ով 2017 թվականից սկսել է բանան ներմուծել Հայաստան, այս հոդվածը համարել է անգրագետ և իրականության հետ կապ չունեցող։ Նա մի քանի կետով պարզաբանել է բանանի գնի փոփոխությունը: Ստորև ներկայացնում ենք Վ. Միրաքյանի գրառումը։

* * *

–  Մաքսավճարի իջեցում չի եղել, սա սուտ է, որը չգիտեմ ինչու է տարածվում։ Գուցե որոշ մարդիկ անօրինական էին բերում, քիչ վճարելով, հիմա սկսեցին օրինական վճարել, բայց դա հաստատ գնի իջեցում չէր բերի, այլ հակառակը։ Ներկա պահին 1 կիլոգրամ բանանի մաքսազերծումը 82.5 դրամ է, էդպես էլ եղել է, շատ աննշան (ասենք 1 դրամ) տատանումներով։

– Բանանի գնի իջեցումը ես դեռ ձմռանն էի կանխատեսել՝ կապված Էկվադորի գների փոփոխության հետ, հիմա հենց էդպես էլ եղավ, ապրիլի վերջից սկսեց իջնել։ Նորմալ է, որ ամռանն իջնում է, անցյալ տարի ամռանն էլ, եթե հիշեք, մինչև 450 դրամ իջավ։ Էս տարի էլ նույն տրամաբանությունն է։

– Վերջին մեկ շաբաթում մի քիչ կտրուկ իջան գները, քանի որ որոշ մարդիկ, ովքեր 15 հազար դոլար ճարեցին, սկսեցին բանան բերել։ Առանց հաշվարկ, իսկ քանի որ բանանի շուկան սահմանափակ է (օրը մոտ 2 կոնտենիեր է վաճառվում ՀՀ ում), ապա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մի օրում 5 կոնտենիեր մտցնեն շուկա։ Որպեսզի չփչանա, արագ վաճառեցին, ոնց կարողացան, արդյունքում՝ գները պայթեցին ու հասան ինքնարժեքին մոտ։ Որոշ մեծածախ վաճառողներ նույնիսկ մինուսով սկսեցին վաճառել։ Բայց չնայած մի 2 նոր ներկրողի՝ ինքնարժեքի վրա ազդեցության հիմնական գործոնը Էկվադորում գների կտրուկ անկումն էր։

– Ստաբիլ բանան ներկրողները վերջին 1.5 տարում, ինչ մենք շուկայում ենք, 5-10 ի սահմաններում են: Հիմա էլ նույնն է, ուղղակի իրադարձային մի քանի ներկրող են ավելացել, որոնք չգիտեմ՝ ինչքան կմնան շուկայում, բայց դա հաստատ էական ազդեցություն չի ունենա շուկայի վրա։

– Այլ երկրների բանանի գների հետ Հայաստանի բանանի գները համեմատելուց առաջ խնդրում եմ ամեն ինչը համեմատել, ասենք՝ հարկերը, ծովային տրանսպորտի գինը, ճանապարհը և այլն :)

– Ամռանը բանանի գինը կպահպանվի 450-700 ի սահմաններում, աշնանն ու ձմռանը նորից կսկսի թանկանալ։

Հ. Գ. – Հասկանում եմ, որ շատ ապրանքներ էժանացան` կախված քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, բայց կոնկրետ բանանի շուկայի վրա վերջին քաղաքական փոփոխությունները երկրորդ ալիքով ու քիչ ազդեցություն ունեցան (ի դեմս մի քանի նորեկ ներկրողի), քանի որ այս շուկան փոխվել էր դեռ 2017 ի սկզբին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը