Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու են հայերն ազատվում աշխատանքից

Վերադարձ լուրերի բաժին

21:02 , 05 Հունվար 2017

2015 թվականին Հայաստանում 155.9 հազար գործազուրկների 44.7%-ը (69.6 հազար մարդ) իրենց վերջին աշխատանքը կորցրել են աշխատատեղերի կրճատման կամ հարկադիր պարապուրդի հետևանքով։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016 զեկույցի տվյալները»։

Աշխատանքի դադարեցման երկրորդ պատճառը սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելն է (22.3 հազար մարդ կամ 14.3%)։

Ընդ որում, առանձին վերցրած կանանց և տղամարդկանց դեպքում գործազրկության երկրորդ պատճառը տարբեր է։ Գործազուրկ տղամարդկանց 17%-ը (14.7 հազար մարդ) աշխատանքը կորցրել է ժամանակավոր գործունեության ավարտվելու հետևանքով (կանանց դեպքում՝ 4.8%-ը)։

Իսկ գործազուրկ կանանց 17.6%-ը աշխատանքը դադարեցրել է՝ ընտանեկան հանգամանքների պատճառով (տղամարդկանց դեպքում՝ 0.4%0)։

Ընդհանուր առմամբ, գործազուրկների ընդհանուր թվի 11.5%-ը գործազուրկ է դարձել ժամանակավոր գործունեության ավարտի հետևանքով։

Իսկ ցածր աշխատավարձը գործազրկության պատճառ է դարձել 11.3%-ի համար։

unemployment

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։