Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու «Արարատբանկը» գնեց «Զարգացման հայկական բանկը», և ինչ է լինելու հետո

Վերադարձ լուրերի բաժին

17:23 , 22 Դեկտեմբեր 2016

ՀՀ Կենտրոնական բանկը 2 օր առաջ հայտարարեց, որ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է «Արարատբանկի» (Պահպանվող Բանկ) և «Զարգացման հայկական բանկի» (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանկերը որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա բանկային տերմինոլոգիայով ասած, «Արարատբանկը» կլանում է «Զարգացման հայկական բանկին»։

Նշենք, որ «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը տարբեր առիթներով հայտարարել էր, որ իրենք դիտարկում են՝ ինչ բանկ գնել։ Այն մասին, որ ընտրությունը կանգ է առել հենց «Զարգացման հայկական բանկի» վրա, հայտնի դարձավ այս տարվա նոյեմբերի 26-ին։ Պաշտոնական հաղորդագրություն չեղավ, սակայն այդ մասին իմացվեց «Զարգացման հայկական բանկի» վարչության կողմից պարտատերերին ուղարկված ծանուցման մեջ, որում նշվում էր, որ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միանալու է «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը եւ վերջինիս է փոխանցելու իր իրավունքներն ու պարտականությունները։

Պատճառը միայն ԿԲ-ի կողմից նվազագույն նորմատիվային կապիտալի պահանջի խստացումը չէր (5 մլրդ դրամից 30 մլրդ)։ Աշոտ Օսիպյանի խոսքով, իրենք այդ պահանջին բավարարել են դեռևս սեպտեմբերից։ Գործարքը, ըստ նրա, էապես կամրապնդի բանկի դիրքերը շուկայում, մրցունակությունը, կավելացնի գործարքների ծավալները և բարենպաստ պայմաններ կստեղծի նոր պրոդուկտների և տեխնոլոգիաների ակտիվ ներդրման համար:

«Զարգացման հայկական բանկի» հաճախորդները այս առումով անհանգստանալու կարիք ընդհանրապես չունեն։ Նրանց ավանդներն ու հաշիվները կշարունակեն բնականոն հունով սպասարկվել իրավահաջորդի՝ «Արարատբանկի» կողմից։ Աշոտ Օսիպյանը լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ «Զարգացման հայկական բանկի»` հաճախորդների հետ կնքած վարկային, ավանդային և մյուս պայմանագրերի նախկին պայմանները պահպանվելու են, պարզապես  փոփոխվելու է միայն սպասարկումը, ընդ որում՝ դեպի լավը. հաճախորդները ստանալու են ավելի որակյալ, լավ պայմաններով բանկային ծառայություններ:

Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա Աշոտ Օսիպյանի հավաստիացմամբ, իրենք կփորձեն պահպանել «Զարգացման հայկական բանկի» բոլոր լավ աշխատակիցներին։

Գործարքի գինը դեռևս չի հրապարակվում, սակայն Օսիպյանը չբացառեց, որ գործարքի ավարտելուց հետո այն կհայտարարվի (մինչ այս տեղի ունեցած բանկային 3 միաձուլումների վերաբերյալ նման տվյալ չի հրապարակվել)։ Ինտեգրացիան, ըստ «Արարատբանկի» ղեկավարի, դժվարին գործընթաց է, քանի որ երկու բանկ, երկու տարբեր մշակույթ պետք է բերվեն մեկ ընդհանուր պլատֆորմի։ Այն նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հաջորդ տարի։

Սա դեռ ամենը չէ։

Միջնաժամկետ հեռանկարում «Արարատբանկը» հզոր դերակատար կդառնա բանկինգի 2 շուկաներում։ Դասական բանկին զուգահեռ, որով այսօր բանկը զբաղված է, կզարգանան նաև թվային (digital) և ներդրումային (investment) բանկինգի ուղղությունները։ Աշոտ Օսիպյանի խոսքով՝ այս երեք ուղղություններով բանկի հետագա զարգացումը նախատեսված է բաժնետերերի կողմից ընդունված նոր ռազմավարական ծրագրով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%