Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու՞ է պետք զանգվածաբար դիմակ կրել

Վերադարձ լուրերի բաժին

12:03 , 27 Մայիս 2020

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը գրել է.

«Վիրուսը տարածվում է հիմնականում աէրոզոլային՝ օդակաթիլային եղանակով։ Այսինքն, որպեսզի այն չտարածվի, կարելի է կրել դիմակ՝ և՛ պաշտպանվել պոտենցիալ վարակակրից, և՛ չտարածել պոտենցիալ վարակը։ Այսինքն դիմակը մեխանիկական պատնեշ է։ Ու այստեղ է, որ կարելի սկսել համաճարակաբանական, հետազոտական և այլ քննարկումներ, խոսել դիմակի պաշտպանիչ որակներից, ասել, որ տանը կարած դիմակը չի պաշտպանի, ցույց տալ դիմակի արտադրողի գրառումը, որ այն չի պաշտպանում կորոնավիրուսից և այլն, և այլն։ ՍԱԿԱՅՆ, սա չի դիմակը կրելու միակ իմաստը։ Խոսենք դիմակի սոցիալական գործառույթից։

Պատկերացրեք, որ ոչ թե դիմակ եք կրում, այլ ձեր ճակատին մեծատառերով գրել եք, «հեռու մնացեք, խնդրում եմ, ես ցանկանում եմ քիչ շփվել, ես չեմ ցանկանում վարակել և վարակվել»։ Իհարկե, ինչ-որ մեկն էլ կարող է ճակատին գրել «ես չեմ հավատում կորոնային, արի մի հատ պաչպռոշտի անենք»։

Վարակի տարածումն էական նվազում է նաև սոցիալական դիստանցիայի ժամանակ, երբ մենք ոչ միայն ֆիզիկապես ենք աշխատում հեռու լինել իրարից, այլև սոցիալական մեր վարքն ենք փոխում, ձեռքով բարևելու, պաչպռոշտի անելու ու նման այլ ադաթներ մի կողմ ենք դնում։ Ճապոնիան, օրինակ, ի սկզբանե ուներ նման մշակույթ, ճապոնացիք հեռու կանգնած խոնարհվելով են իրար բարևում։

Այսինքն, խնդիրը դիմակի միայն պաշտպանիչ հատկությունը չի, այն ուղերձ է, վերաբերմունք է, հայտարարություն է, որ մարդիկ փոխեն իրենց վարքը։ Ու ահա սա է այն դեպքը, որ էական չի, թե ինչ որակի դիմակ եք կրում, եթե այն կրելը հանգեցնում է էական դիստանցիայի։

Հիմա խնդիրները.
1/ Դիմակի համընդհանուր պարտադրանքը մասնակի զրկում է իմ ասած հայտարարության իմաստը։ Սա նման է այն իրավիճակին, երբ կաշառակերը հայտարարում է, որ ինքը դեմ է կոռուպցիային։ Մարդիկ ոչ միայն պիտի դիմակ կրեն, նաև պետք է պահանջեն դիստանցիա, չպետք է իրար գլխի չհավաքվելու և այլ կանոնները երկրորդվեն, դրանք ավելի կարևոր են։

2/ Տուգանքը։ Քանի որ ոչ մի տուգանք պոպուլյար չի, ընդունվեց որոշում, որ կարևորը դիմակ ունենալն է, ոչ թե կրելը։ Սա սխալ է։ Սա արժեզրկում է իմ ասած դիմակի հայտարարության ուժը։ Այո, եթե այգիում միայնակ ես, ապա կարող ես դիմակ չկրել, մաքուր օդ բոլորն են ուզում շնչել։ Պետք էր նման դեպքերի համար դիմակը փոխարինել այլ ատրիբուտիկայով, որը կնշանակեր դիմակս հանել եմ, բայց պահպանեք ինձնից մետրեր հեռու գտնվելը, մի մոտեցեք և այլն։

3/ Անհավատները։ Արդեն քանի անգամ եմ տեսել, տղաները դիմակը հանում են «պռոշտի են» անում, ու հետո շարունակում դիմակով ճանապարհը։ Սոցիալական գովազդ նկարահանելուց պետք է ցույց տալ մեր մշակույթին մոտիկ իրականություն, հին ադաթները ու այն փոխելու կարիքը։ Մենք չունենք ճապոնացիների նման «հեռահար» շփվելու կուլտուրա։

4/ Դիմակի «ամենազոր» իմիջը։ Սա էլ է խնդիր, քանի որ ոմանք մոռացան, անտեսեցին սոցիալական դիստանցիայի կարևորությունը, դրամարկղի մոտ իրարից հեռու կանգնելու կարիքը ու նախկին որոշ այլ զգուշացումներ։ Դիմակը համալրում է դրանք, ու նաև իմ ասած ուղերձն է հաղորդում, բայց այն ամենազոր չէ։ Դրա համար եմ ասում, անիմաստ է դիմակի արդյունավետության մասին քննարկումների առանցքը։

5/ Ձեռնոցները։ Ձեռնոցի մասին քիչ են խոսում, բայց կարևոր է, որ այն հաճախ լվացվի կամ փոխվի։ Բայց ձեռնոցն էլ հետաքրքիր դեր կարող է խաղալ, փողոցում քայլելիս ձեռնոցով մարդիկ ավելի շուտ են հաղորդում սոցիալական դիստանցիայի կարևորության ուղերձը։

6/ Անձնական, թե հանրային։ Դիմակ կրելն իմաստ ունի միայն եթե այն զանգվածային է։ Նույնիսկ եթե ես վարակված-առողջացած լինեմ, այսինքն ունենամ հակամարմիններ ու հանգիստ առանց դիմակ զբոսնեմ, ես սխալ ուղերձ կհաղորդեմ մարդկանց։ Դեռահասը, որին մայրն ասում է դիմակ կրիր, կասի, նայի այն մարդը չի կրում, այս պաշտոնյան չի կրում։ Դիմակ կրելը պետք է դառնա սովորական, մենք իրոք պիտի կարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, որը պարզապես ենթադրում է այն ինչ ես տեսել եմ շատ ասիական երկրներում՝ զանգվածային դիմակ կրելը այնտեղ շատ վաղուց է նորմա։

7/ Հետևողականություն։ Պատգամավորները, նախարարները, վարչապետը չպիտի ընկրկեն ու շարունակեն մոդելի նման սովորական դարձնել դիմակ կրելը։ Հաջորդ կարևոր օղակը ոստիկաններն են»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար: