Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞ւ է պակասել փաթեթավորված ձավարեղենի վաճառքը. Խնդիր՝ գործարարից

Վերադարձ լուրերի բաժին

00:13 , 11 Մայիս 2016

Գործարար, գյուղատնտեսական ոլորտում գործող «ArGrain» ընկերության հիմնադիր Հարություն Մնացականյանը, ով նաև ֆեյսբուքի ակտիվ օգտատերերից է, այսպիսի տրամաբանական հարց-խնդիր է ուղղել պրակտիկ տնտեսագետներին, մարքետոլոգներին, և ընդհանրապես՝ այն օգտատերերին, ովքեր համարում են, որ տրամաբանությունից ուժեղ են։

«Այս տարի ՀՀ խանութներում, սուպերմարկետներում աննախադեպ վաճառքի անկում գրանցվեց գրեթե բոլոր ֆիրմաների փաթեթավորված ձավարեղենի, բրնձեղենի, հատիկաընդեղենի մասով։ Փոխարենը՝ աճեց տեղում պարկերից կիլոգրամով վաճառվողը:

Որոշ ֆիրմաներն իրենց 1 կգ-անոց փաթեթավորած ապրանքի գինն իջեցրին նույնիսկ պարկով կիլո-կիլո վաճառվող գնից ցածր, միևնույն է, վաճառքը չավելացավ: Ի՞նչն է պատճառը»:

Մեկնաբանությունների մեջ նա նաև տվել է իր հարցի պատասխանը։ Բնակչության սոցիալական վիճակն այնքան է վատացել, որ մարդիկ սկսել են ձավարեղենն ու ընդեղենը գնել գրամներով՝ 200-300 գրամ։ Իսկ փաթեթավորած ապրանքի նվազագույն քաշը 500 գրամ է, և անգամ այդ 500 գրամը շատերի հնարավորություններին չի համապատասխանում։

Ինչ խոսք, շատ տխուր և մտահոգիչ բացատրություն է։ Նշենք նաև, որ դա պարզապես օդից վերցված ենթադրություն չէ. Հարություն Մնացականյանը պրակտիկ գործարար է, նշված տեսակի սննդամթերք է մատակարարում սուպերմարկետներին և մեծ թվով խանութների։ Ինչպես ասում են, իրավիճակին ներսից է ծանոթ։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: