Invalid username or password
1900 թվականից ռեստորաններում ափսեների միջին մեծությունն ավելացել է 23%-ով, ինչու՞։
«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան էջում բացահայտել է այդ գաղտնիքը։
* * *
Նկար 1-ում դուք կտեսնեք 2 ափսե։ Երկուսն էլ նույն չափսն ունեն, բայց առաջին դեպքում մեր աչքին սև շրջանն ավելի փոքր է երևում, քան երկրորդ դեպքում, սա էլ հենց Դելբյոֆի խաբկանքն է։
Հիմա եկեք նայենք նկար 2-ին. իսկապես մեր աչքին մեծ ափսեի դեպքում շատ քիչ է ուտելիքը, քան փոքր ափսեի դեպքում, դրա համար ռեստորաններն օգտագործում են մեծ ափսեներ, որպեսզի մեր աչքին պատվերը քիչ թվա և մենք կրկին պատվիրենք։ Նույն սնունդն է, բայց փոքր ափսեի դեպքում լցված է երևում և մենք արդեն աչքով էլ, ուտելիս էլ կշտանում ենք, իսկ մեծ ափսեի դեպքում մենք կրկին պատվիրում ենք, քանի որ մեծ մասը դատարկ է։
Ահա մեծ ափսեների շնորհիվ էլ մենք շատ ենք պատվիրում, գիրանում ենք, շատ ենք ուտում ու շատ էլ վճարում ենք։
Կարդացեք նաև՝ 100-ի կանոնը` մարքեթոլոգների համար. ինչ սկզբունքով են գովազդում զեղչերը
Դիտումներ 10317
Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։
Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։