Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:38 , 17 Հունվար 2018

Ներկայացնում ենք «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանի հետաքրքիր գրառումներից մեկը՝ նրա ֆեյսբուքյան իր էջից։

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին – մարդկային հոգեբանությունից մի հատված

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը․ ի՞նչ աշխատավարձ կուզենայիք ստանալ՝ A – 50 000 դոլար տարեկան, թե՞ B – 100 000 դոլար տարեկան։ Բայց մի նյուանս կար.եթե ընտրում են 50 000 դոլար, ապա նրանք լինելու են այնպիսի թիմում, որտեղ մնացածներն աշխատում են տարեկան 25 000 դոլար, իսկ եթե ընտրեն 100 000 դոլար, ապա լինելու են այպիսի թիմում, որտեղ բոլորն աշխատելու են 200 000 դոլար, բայց իրենք դրա կեսը։

B տարբերակն ուսանողներին ավելի շատ էր փող տալիս, բայց նրանց մեծ մասն ընտրել էր A տարբերակը, քանի որ չէին ցանկանում լինել մյուսներից ցածր, այսինքն մարդիկ ոչ միայն մտահոգվում են, թե ինչքան են ստանում, այլ նաև իրենց ստատուսի մասին են մտածում, թե մյուսների համեմատ իրենց գումարն ինչքան մեծ է։

Չեմ հիշում ով է ասել, բայց այսպիսի մի խոսք կար, որ մարդիկ ուզում են շատ փող ունենալ միայն նրա համար, որ մյուսներից հարուստ լինեն։

Կարդացեք նաև՝ 65 կարևոր ինֆո՝ բիզնեսի և մարքեթինգի մասին՝ Վահագն Դիլբարյանից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ. Sputnik Արմենիա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։