Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

Վերադարձ լուրերի բաժին

12:04 , 12 Դեկտեմբեր 2018

 

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը։ Այս գումարի 9%-ը, ըստ ԱՌԿԱ գործակալության տվյալների, բաժին է ընկնում Յունիբանկին։

Այն մասին, որ Յունիբանկի հաճախորդները ակտիվորեն օգտվում են վարկային առաջարկներից, վկայում են թվերը։ Սեպտեմբերի վերջի դրությամբ, Յունիբանկի կողմից տրամադրված վարկերի քանակը հասել է 310 հազարի։ Միայն այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում այս բանկը 60 հազար հատ վարկ է տրամադրել՝ սպառողական վարկեր, ավտովարկեր և հիպոթեքային վարկեր։

Յունիբանկի վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը մի քանի  պատճառներ ունի։ Ամենակարևոր պատճառներից մեկը, թերևս, աշխատանքի արագությունն է։ Սպառողական վարկ ստանալու հայտի դիտարկումը տևում է ընդամենը մեկ րոպե։

Իսկ արագ որոշում կայացնելը հնարավոր է դարձել «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության կողմից մշակված վարկային կոնվեյերի շնորհիվ, որը սկսել է օգտագործել Յունիբանկը: CRM համակարգը արագ վերլուծում է պոտենցիալ վարկառուի բնութագրիչներն ու օբյեկտիվ գնահատական տալիս նրա վճարունակության վերաբերյալ։

Յունիբանկից վարկ ստանալ հնարավոր է նաև օնլայն հայտի միջոցով։ Դրա համար բավարար է ընդամենը լրացնել մի պարզ ձևաթուղթ՝ ընկերության կայքում (www.unibank.am) կամ բանկի ֆեյսբուքյան էջում։

Ընդ որում, այս ամենը հարմարավետ վարկավորման համակարգի ընդամենը մի փոքր մասն է։ Բանկի հաճախորդների տրամադրության տակ սպասարկման լայն ցանց է. Յունիբանկը ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 100 պրոմոկետ և 500 սերվիս-կետ՝ խոշոր առևտրային ցանցերում։

Վարկը մարելու համար կարելի է օգտվել Յունիբանկի սեփական վճարային տերմինալներից։ Բանկի աշխատակիցների օգնությանը դիմելու կարիք չկա, կարելի է առանց դժվարության ինքնուրույն վճարում կատարել, ինչը խնայում է հաճախորդի ժամանակը։

Հաճախորդակենտրոն վարկային քաղաքականության շնորհիվ՝ Յունիբանկն այսօր Հայաստան POS-վարկավորման առաջատարներից է և կայուն կերպով մեծացնում է իր վարկային պորտֆելը։

Բանկի վաճառքի և մանրածախ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանն ասում է, որ ընկերությունն այժմ ակտիվորեն զարգացնում է այդ ուղղությունը՝ հաճախորդներին առաջարկելով ձեռնտու պայմաններ և ուշադրության կենտրոնում պահելով նրանց պահանջմունքները։ «Մեր խնդիրն է՝ վարկերը դարձնել առավելագույնս մատչելի, որպեսզի ցանկացած հաճախորդ հաճելի գնում կատարելու իր երազանքը կարողանա ի կատար ածել այն պահին, որ պահին ցանկանում է։ 2018 թվականի երրորդ եռամսյակում բանկի մասնաբաժինը POS-վարկավորման շուկայում գումարային առումով հասել է 36%-ի, իսկ վարկերի քանակի առումով՝ 40%-ի», – ասում է Գ. Ղուկասյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: