Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչով են պայմանավորված կադրային փոփոխությունները՝ Յունիբանկի թոփ-մենեջմենթում

Վերադարձ լուրերի բաժին

17:13 , 09 Նոյեմբեր 2017

Լուսանկարում՝ Վարդան Աթայան, Գագիկ Զաքարյան, Մեսրոպ Հակոբյան

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհուրդը որոշում է ընդունել բանկի Վարչության կազմում կատարել կադրային փոփոխություններ և բարձրացնել թոփ-մենեջերների պաշտոնները: Բանկի Խորհրդի 06.11.2017թ.-ի որոշման համաձայն, բանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է Վարչության նախագահի ժ/պ: Իսկ մինչ այժմ Վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վարդան Աթայանն ընդունել է բանկի Խորհրդի առաջարկը ստանձնել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը և համակարգել բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները: Բանկի բաժնետերերի տարեկան ժողովում Վարդան Աթայանի թեկնածությունը կներկայացվի բանկի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում հաստատմանը:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ նոր նշանակումներն ուղղված են բանկի հետագա զարգացմանը և ֆինանսական շուկայում դիրքերի ամրապնդմանը: «Ընդգրկվելով Խորհրդի կազմում, Վարդան Աթայանը հնարավորություն կունենա կենտրոնանալ բանկի ռազմավարական խնդիրների վրա  և աշխատել բանկի գործունեության արդյունավետության և շահութաբերության բարձրացման ուղղությամբ: Վարչության նախագահի պաշտոնում Վարդան Աթայանի գործունեության 16 տարվա արդյունքում բանկում կատարվել է հսկայական աշխատանք: Մեզ հաջողվել է ստեղծել  կառավարման արդյունավետ համակարգ և գրանցել տպավորիչ արդյունքներ ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ոլորտներում: Յունիբանկը Հայաստանում դարձավ  առաջին բանկը, որն անցկացրեց IPO, իր բաժնետոմսերը ցուցակեց NASDAQ OMX Armenia բորսայում և բաժնետերերին վճարեց շահութաբաժիններ` 12.9% տարեկան եկամտաբերությամբ: Վստահ եմ, որ Խորհրդի կազմում Վարդան Աթայանի և որպես Վարչության նախագահ` Մեսրոպ Հակոբյանի հետ մեր համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը հետագայում ևս կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը», – ասաց Գագիկ Զաքարյանը:

Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004թ.-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում: Նրա պատասխանատվության շրջանակում էին մասնաճյուղային ցանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումը, օպերացիոն գործունեությունը, քարտային բիզնեսը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաները:

Գագիկ Զաքարյանն ընդգծեց, որ բանկը հավատարիմ է մնում ղեկավարության կազմում սերնդափոխության սկզբունքներին և ձգտում է ստեղծել առաջխաղացման բոլոր անհրաժեշտ պայմաններն այն երիտասարդ մասնագետների համար, որոնք պատրաստ են և կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն: «Նշանակման ժամանակ հաշվի ենք առել Մեսրոպ Հակոբյանի աշխատանքի փորձը, արդյունավետությունը և գործարար որակները: Այս որոշումը կայացրել ենք նաև` ելնելով բանկի հետագա ռազմավարական ծրագրից, որն ուղղված է բանկի տեխնոլոգիական հագեցվածության բարձրացմանը և իննովացիոն լուծումների ներդրմանը», – շեշտել է Գագիկ Զաքարյանը:

2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ: Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Ամենից շատ ամուսնալուծվում են Լոռու մարզում, ամենից քիչ՝ Տավուշում և Կոտայքում

2016 թվականին Հայաստանում գրանցվել է 16294 ամուսնություն, 3648 ամուսնալուծություն

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։