Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞ւ Հայաստանում գազն ավելի էժան չէ

Վերադարձ լուրերի բաժին

10:15 , 06 Դեկտեմբեր 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանեց Հայաստանում գազի սակագնի ձևավորման մեխանիզմը և այն, թե ինչու էականորեն սակագինը չի նվազում` սահմանին լինելով 150 դոլար:

Կառավարությունում լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը անդրադառնալով հարցին` ինչու ԵՏՄ անդամ երկրին Ռուսաստանը գազն ավելի թանկ է վաճառում, քան օրինակ, Լեհաստանին, ինչի մասին նախօրեին հայտարարել էր ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը, վարչապետն արձագանքել է. «Սոլովյովն իմ շատ լավ ընկերն է, բայց վստահ չեմ` կոմպետենտ է գազի գնի հարցում: Գազի գինը որոշվում է շատ պարզ մեխանիզմով. գազի գին սահմանին, հաստատուն ծախսեր բաժանած այն քանակ գազի, որն օգտագործվում է, ինչի հիման վրա էլ որոշվում է գազի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում է հաստատուն ծախսերը, իշխանությունները որևէ կերպ սակագինը չեն բարձրացնի, որովհետև քաղաքացիները գրգռված են դրան վերաբերում»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով` գազի գնի վրա նաև մի քանի այլ գործոններ են ազդում. Երկիրը սեփական գազ ունի, թե չունի, տրանզիտային հնարավորություն ունի, թե ոչ: «Հետևաբար, այլ երկրների հետ համեմատվելը սխալ է, որովհետև մենք միակն ենք, որ ոչ սեփական գազ ունենք, ոչ էլ տրանզիտ»,- նկատել է վարչապետը:

2017 թվականի հունվարի մեկից Հայաստանում բնակչությանը մատակարարվող գազի սակագինը նվազելու է 7,7 դրամով և սահմանվելու 139 դրամ՝ 1խմ-ի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: