Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞ւ է փակվում Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Վերադարձ լուրերի բաժին

17:24 , 10 Սեպտեմբեր 2018

«Հայաստանում առհասարակ հիմնադրամների մասով կան վերապահումներ, որովհետև կան բազմաթիվ դեպքեր, երբ որոշակի գործառույթներ են վերապահված հիմնադրամներին, որոնք փաստացի այս կամ այն գերատեսչության գործառույթներն են: Եվ այդ հիմնադրամները շատ ավելի բարձր են վարձրատրվում: Այս անհամապատասխանությունը, ձախողումը բերում է նրան, որ ոլորտում իրականացվող քաղաքականությունն արդյունավետ չէ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչո՞ւ է փակվում Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

Ըստ նրա՝ այդ կենտրոնի հիմնական նպատակը պետք է դիտարկել ամբողջ կառավարության տիրույթում: Ա.Մինասյանը նշեց, որ պետություն-մասնավոր համագործակցության օրենքով առաջարկել են ստեղծել կառույց, որ այնտեղ, որտեղ պետությունը մասնակցություն պետք է ունենա, այդ կառույցն իրականացնի այդ գործառույթների մի մասը, որոնք այսօր կամ նախկինում իրականացնում էր Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

«Այնպես չէ, որ այն ամենը, ինչ նախկինում ստեղծված է, լիկվիդացվում է: Հիմնական չափանիշն արդյունավետությունն է»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբեն Վարդանյանի միջև վիճաբանություն էր ծագել: Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է իշխանությունների նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը փակվում է։

«Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը»,- ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունը բարդ բան է, ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել մյուս կողմի ասածը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել, ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց է ուղղել Վարդանյանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթե այս երկու տարվա ընթացքում չկատարեց իր առջև դրված խնդիրը։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: