Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞ւ է կարևոր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշի աճը

Վերադարձ լուրերի բաժին

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մակրոտնտեսական ցուցանիշ է, որը հաշվարկվում է մեկ տարվա ընթացքում երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և երկրի մշտական բնակչության թվի հարաբերությամբ: Այս ցուցանիշի միջոցով հնարավոր է լինում համեմատություն անցկացնել տարբեր երկրների միջև՝ ընդհանուր պատկերացում կազմելով դիտարկվող երկրների քաղաքացիների կենսամակարդակի վերաբերյալ:

Օրինակ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով աշխարհի առաջատար երկրներն են Քաթարը, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Իռլանդիան: Այդ երկրներում բարձր է նաև բնակչության կենսամակարդակը, ինչից հետևում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և կենսամակարդակի միջև կա ուղիղ կապ՝ որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է նաև կենսամակարդակը:

Այդ իմաստով Հայաստանի և հարևան երկրների միջև համեմատություն անցկացնելը հետաքրքրական է դառնում, քանի որ վերջին երկու տարիներին Հայաստանի ցուցանիշը բավական արագ է աճում՝ անցնելով Վրաստանի համապատասխան ցուցանիշից և ընդհուպ մոտենալով Ադրբեջանի ցուցանիշին: Սակայն կա մի կարևոր նրբություն՝ առկա է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի երկու տեսակի ցուցանիշ՝ անվանական (GDP per capita, current prices) և գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ցուցանիշ (GDP per capita, Purchasing power parity):

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ անվանական ցուցանիշը, ԱՄՆ դոլար, ԱՄՀ տվյալներ
1-640-480

Աղյուսակում ներկայացված են ԱՄՀ տվյալները և 2020-24 թվականների համար կառույցի կողմից իրականացված կանխատեսումները, որոնց համաձայն՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի անվանական ցուցանիշը 2019-ին կազմել է 4 հազար 528 դոլար: Վերջնական ցուցանիշը կհստակեցվի փետրվար-մարտ ամիսներին: Այն 239 դոլարով ավելի է Վրաստանի համար գնահատվող համանման ցուցանիշից և ընդամենը 161 դոլարով է զիջում Ադրբեջանի ցուցանիշին: Միևնույն ժամանակ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2020 թ. այս ցուցանիշով Հայաստանն առաջ կանցնի նաև Ադրբեջանից:

Անվանական արտահայտությամբ այդ ցուցանիշը դիտարկելիս պետք է նկատի ունենալ, որ այն չի կարող օբյեկտիվ պատկեր արտացոլել երկրների միջև համեմատություն անցկացնելիս, քանի որ նույն պայմանական 1 դոլարով տարբեր երկրներում տարբեր ծավալի ապրանքներ և ծառայություններ է հնարավոր գնել: Համեմատությունն օբյեկտիվ դարձնելու համար տնտեսագիտության մեջ կիրառվում է Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ հաշվարկված գնողունակության համարժեքությամբ:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը՝ գնողունակության համարժեքությամբ, ԱՄՆ դոլար, ԱՄՀ տվյալներ
2-640-480

Գնողունակության համարժեքությունը հաշվի առնելու դեպքում Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2019 թ. նախնական տվյալով առաջ չէ ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից, սակայն ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կմոտենա այդ երկրների ցուցանիշներին:

Գնողունակության համարժեքությունը ենթադրում է որոշակի ապրանքների և ծառայությունների զամբյուղի նկատմամբ տարբեր արժույթների գնողունակության համադրում: Օրինակ՝ ակնհայտ է, որ Հայաստանն անվանական ցուցանիշով 2019-ին առաջ է անցնում Վրաստանից, սակայն գնողունակության համարժեքությամբ դիտարկելիս նույն 2019 թ. Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով զիջում է Վրաստանին մոտ 1,144 դոլարով, ինչը նշանակում է, որ նույն քանակի արժույթով Վրաստանում հնարավոր է ավելի շատ ապրանք և ծառայություն ձեռք բերել, քան Հայաստանում:

Նշվածից հնարավոր է եզրակացնել, որ վերջին երկու տարիներին առկա է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի անվանական ցուցանիշի ավելացման դրական միտում, որը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին: Սակայն Հայաստանում դրամի գնողունակությունն ավելի ցածր է, քան հարևան երկրներինը, ինչը հնարավոր է շտկել գների կայուն պահպանմամբ և առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով:

Ըստ Economood-ի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: