Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու զինվորների համար վճարվելիք 1000 դրամները կամավոր չեն

Վերադարձ լուրերի բաժին

18:48 , 11 Նոյեմբեր 2016

«Ազգ-բանակ գաղափարախոսությունն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա բանակի համար, որովհետև բանակը բոլորի համար անվտանգություն է ապահովում: Սա ապահովագրական համակարգ է, որը սոցիալական համակարգից պետք է տարբերել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հավելելով, որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, ինչի մասին խոսել են և՛ Վիգեն Սարգսյանը, և՛ վարչապետը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգ:

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից`յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

Դիտարկմանը, որ մարդկանց վրդովվեցնում է, որ մինչ այժմ, այդ թվում՝ նաև բանակում, յուրացումների, վատնումների ու թալանի դեպքերը չեն բացահայտվել, ինչպես նաև օլիգարխ-գեներալների առկայությունը, Վ.Արամյանը նշեց, որ վստահության խնդիր կա, այդ հարցը պետք է կարգավորել: Ըստ նրա` գործողությունները դրված են կառավարության ծրագրում, բայց եթե թիրախավորենք`սկզբում այս հարցը լուծենք, հետո նոր կանցնենք մյուսին, դա արդյունավետ չէ, և պետք է զուգահեռ ու թափանցիկ անել:

Հարցին, թե ինչո՞ւ չի արվում կամավոր սկզբունքով, այլ պարտադիր է, և այդ պարտադիրը հանրությունն ընկալում է՝ որպես «ռեկետ», նախարարը պատասխանեց.

«Կամավորի դեպքում երբեք ապահովագրման համակարգը չի աշխատում, որովհետև շատ կարևոր է, որ քո մուտքային եկամուտները պարտադիր տեսանելի լինեն, որպեսզի դեպք տեղի ունենալու ինչ-որ հավանականության մասով դու չգնաս կրախի: Հիմա, եթե դնենք կամավորություն, մի տարի կարող է լինել 10 դրամ, մի տարի` 70 դրամ, արդյունքում՝ լինելու է այն, որ մենք ստեղծելու ենք խոռոչներ և համակարգեր, որ չաշխատող են լինելու, որ նորից բերելու ենք նրան, որ ժողովրդի վստահությունն ընկնելու է»:

Վ. Արամյանը կարևորեց նաև այն, որ հատկացում կատարող յուրաքանչյուր անձ տեսնելու է, թե ո՞ւր են գնում այդ միջոցները և ի՞նչ ձևով են կառավարվում. «Հարյուր տոկոսանոց թափանցիկություն է լինելու»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: