Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞վ վճարել գազի դիմաց. ԵՏՀ-ն քննարկում է ազգային արժույթով փոխհաշվարկներ իրականացնելու հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

ԵՏՄ

19:42 , 12 Փետրվար 2016

Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրները՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի շրջանակներում, մշակում են ազգային արժույթով փոխհաշվարկներ իրականացնելու հարցը։ Ինչպես փոխանցում է INTERFAX-ը, այս մասին այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Դանիլ Իբրաևը։

«Այդ հայեցակարգի շրջանակներում պլանավորվում է քննարկել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկի հարցը»,- ասել է Իբրաևը։

Աղբյուրը նշում է, որ ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՀ խորհրդի նիստ։ Ամփոփելով նիստի արդյունքները՝  խորհրդի ղեկավար, Ղազախստանի փոխվարչապետ Բակիտժան Սագինտաևը լրագրողներին հայտնել է, որ հայեցակարգը հավանության է արժանացել։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի համանման հայեցակարգը վերջնական հավանություն չի ստացել խորհրդի կողմից, սակայն  ընդհանուր առմամբ այն նույնպես համաձայնեցված է։

Ինչպես ավելի վաղ նշվել է, ԵՏՄ-ն մտադիր է 10 տարվա ընթացքում ձևավորել գազի միասնական շուկա՝ ընդհանուր բորսաներով և համադրելի գներով։ Հայեցակարգը հավանության էր արժանացել 2015-ին դեկտեմբերին։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար

ԵԱԶԲ-ն ընդունել է նոր ռազմավարություն. կընդլայնվի ներդրումային պորտֆելն ու նոր ոլորտների ֆինանսավորումը

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը