Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2020-ի բյուջեն: Մաս 2:

Վերադարձ լուրերի բաժին

14:01 , 14 Հունվար 2020

2020 թ.-ի հարկաբյուջետային շրջանակը ձևավորվել է 2017-ին մշակված և 2018 թ.-ից ուժի մեջ մտած հարկաբյուջետային կանոնների արդիականացված համակարգի հիման վրա: 2020 թ.-ի հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա լինելու է ընդլայնող: Հարկաբյուջետային արդիականացված կանոնների համակարգը թույլ է տվել 2019-2020 թթ. պետական բյուջեի հիմքում էական փոփոխություն նախագծել: Սա նշանակում է, որ կառավարությունը, հիմք ընդունելով նախորդ տարիներին քաղաքականության ոլորտում բացահայտված հիմնախնդիրները, նախանշել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը համահունչ կլինի «ոսկե կանոնին», կայուն հիմքեր կստեղծի երկարաժամկետ տնտեսական աճի համար։ «Ոսկե կանոնը» ենթադրում է՝

Կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն բյուջեի դեֆիցիտից, ինչը նշանակում է, որ եթե բյուջեն դեֆիցիտով է, ապա ենթակառուցվածքների և զարգացմանն ուղղված այլ ծախսերը պետք է գերազանցեն դեֆիցիտը,
Ընթացիկ ծախսերը չպետք է մեծ լինեն հարկային մուտքերից

Banker

2020 թ. բյուջեն ունի կապիտալ ծախսերի մասնաբաժնի էական մեծացում, որը կգերազանցի նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշը, իսկ ընթացիկ ծախսերը 2020-ին կկազմեն ՀՆԱ-ի 22.1%՝ կրկին պահպանելով «ոսկե կանոնով» սահմանված սկզբունքները։ 2020 թ. համար կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների 22.6% մակարդակի ապահովում: Ընդ որում, 2019 թ. նկատմամբ 2020-ին հարկային եկամուտների կշիռը ՀՆԱ-ում կբարելավվի 0.3 տոկոսային կետով: Սրա հիմքում ոչ միայն հարկային համակարգում իրականացվող բարեփոխումներն են, այլ նաև ստվերային տնտեսության դեմ շարունակական պայքարը։

2015-2017 թթ. ընթացիկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը գերազանցել է հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը, 2018 թվականին այդ ճեղքը նվազել է, իսկ 2019-2020 թվականներին բացասական ճեղքը կփակվի և հարկաբյուջետային քաղաքականությունը կվերադառնա «ոսկե կանոնին»:

ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1,697.6 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտի և պետական տուրքի գծով` 1,602.1 մլրդ դրամ: ՀՀ 2020 թ. պետական բյուջեի եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և պետական տուրքերը` 94.4%, իսկ պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային եկամուտների համապատասխանաբար 2.0%-ը և 3.6%-ը:

Banker

Օրբելի կենտրոն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։