Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2020-ի բյուջեն: Մաս 1:

Վերադարձ լուրերի բաժին

2020 թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ քննարկումները բուռն էին, ինչը պայմանավորված էր ընթացիկ տարվա նպաստավոր տնտեսական զարգացումներով, կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։ Քննարկումների օրակարգն է՛լ ավելի էր թեժանում՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա բյուջետային ծախսերի ոչ լիարժեք կատարողականը։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել 2020 թ. պետական բյուջեի նախագիծը, գնահատել նախանշված ցուցանիշները և վերլուծել, թե որքանով են իրատեսական 2020-ի ծրագրված ծախսերը։

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքը, որը նախկիններից տարբերվում է որոշ առանցքային մոտեցումներով։ Բյուջեի եկամտային և ծախսային ուղղությունները շատ են քննարկվել, սակայն ուշադրության են արժանի այն նշանակալի փոփոխությունները, որոնք նախատեսված են 2020 թ.-ի բյուջեով և բխում են երկարաժամկետ ռազմավարության տեսլականից։

2020 թ. բյուջեի մակրոտնտեսական շրջանակը: Կանխատեսումներ և ռիսկեր:

Ցանկացած ֆինանսական փաստաթղթի կարևորագույն հիմքը երկրի մակրոտնտեսական շրջանակն է, այլ կերպ ասած՝ միջավայրը, որտեղ այն կյանքի է կոչվելու։ Բացի այդ, կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, հարկային համակարգում իրականացվող փոփոխությունները նույնպես ազդում են մակրոտնտեսական միջավայրի վրա։ Հետևաբար՝ մակրոտնտեսական կանխատեսումները և բյուջեում նախանշված ցուցանիշները հնարավորություն են տալիս հասկանալ, թե կառավարության որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական ինչ զարգացումների է հանգեցնելու։

Ըստ կանխատեսումների՝ 2020-ին տնտեսական աճը կմոտենա իր ներուժային մակարդակին, որը պայմանավորված կլինի հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտների աճով: 2019 թ.-ի համեմատ՝ 2020-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.9% իրական աճ, որի համար հաշվի են առնվել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև գործընկեր երկրների տնտեսական աճի և հումքային ապրանքների գնի տատանումները: Ֆինանսների նախարարության տվյալով՝ հաջորդ տարի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը մնալու է ծառայությունների ոլորտը՝ չնայած, ըստ կանխատեսումների, ծառայությունների նպաստումը տնտեսական աճին նվազելու է։

Այսպես, եթե 2018 թվականին ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 5.2% աճին նպաստել է 4.6 տոկոսային կետով, առաջիկա երկու տարիներին նպաստման չափը կկազմի համապատասխանաբար՝ 4.1 և 3.1 տոկոսային կետ։ Հատկանշական է, որ ծառայությունների ոլորտում են շահումով խաղերն ու բուքմեյքերական գործունեությունը, սակայն, արդեն իսկ ձեռնարկվել են հստակ քայլեր ոլորտի կարգավորման և մասշտաբների նվազեցման ուղղությամբ: Դա ենթադրում է ծառայությունների ոլորտի մնացած ճյուղերի ակտիվացում։ Դա նշանակում է, որ ծառայությունների ոլորտում հետագա աճը հիմնված կլինի, օրինակ՝ գերակա համարվող ՏՏ-ի կամ զբոսաշրջության վրա, ինչը շատ կարևոր է նաև այն համատեքստում, որ բազմիցս խոսվում է այս կամ այն «տոքսիկ» ճյուղի հաշվին ՀՆԱ-ի աճ ապահովելու մասին, իսկ ծառայությունների ոլորտում հասունացել է կառուցվածքային փոփոխություններ կատարելու ժամանակը՝ ներառական աճ ապահովելու նպատակով։

Banker

2020-ին տնտեսությունում արդյունաբերության և ծառայությունների մասնաբաժինը կաճի՝ կազմելով ամբողջական առաջարկի ճյուղային կառուցվածքում ՀՆԱ-ի համապատասխանաբար՝ 18.3 և 51.6%-ը: 2020 թ. կանխատեսվում է արդյունաբերության շուրջ 5.0% աճ, ինչը պայմանավորված կլինի ճյուղում իրականացվող ներդրումների աճով, գործընկեր երկրների զարգացման միտումներով և տնօրինվող եկամտի աճով: Համաձայն բյուջետային ուղերձում ներկայացված գնահատականների՝ տնտեսական աճի համար առկա են որոշակի արտաքին ռիսկեր, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Այս պայմաններում խիստ կարևորվում է կառուցվածքային փոփոխությունների իրականացումը` տնտեսական աճի ներուժի ամրապնդման, աճն ավելի կայուն և ներառական դարձնելու համար։ Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների հետաձգման կամ քաղաքականության փոփոխության միջոցով ոչ բավարար չափով արձագանքման պայմաններում համաշխարհային տնտեսական աճի հնարավոր դանդաղումը կարող է փոխանցվել նաև ՀՀ տնտեսություն: Հայաստանի տնտեսական աճի տեմպը գրեթե 2 անգամ գերազանցում է համաշխարհային տնտեսությանը, սակայն միանշանակ հասկանալի է, որ Հայաստանի նման երկրների համար դա բավարար չէ, քանի որ էականորեն փոփոխությունների չի ենթարկվել ՀՆԱ կառուցվածքը, և այն դեռևս շարունակում է մնալ նույն տրամաբանության մեջ։

Ըստ Օրբելի կենտրոնի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Տեսչական մարմինները շարունակում են ստուգումները:

Բնակարանների և գույքահարկի մասին

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը 10 փաստ է ներկայացրել Հայաստանի բնակարանների, դրանց կադաստրային արժեքի և գանձվող գույքահարկի մասին:

Գյուղատնտեսական տեխնիկայի նվիրատվություն Լոռու մարզի համայնքներին

Եվրոպական միությունը շարունակում է անհապաղ աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին` կորոնավիրուսի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար: