Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչն է թանկացել, ինչը էժանացել. վիճծառայության ներկայացուցիչը տվյալներ է ներկայացրել

Վերադարձ լուրերի բաժին

13:39 , 10 Մայիս 2016

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած գնային փոփոխությունները:

«2016թ. հունվարին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվեց էական գնաճ՝ 2.2%, այնուհետև՝ հաջորդ երեք ամիսներին, արձանագրվել է գնանկում, մասնավորապես՝ փետրվարին՝ 1.4%, մարտ և ապրիլ ամիսներին՝ 0.3%-ի սահմաններում: Վերջին երեք ամիսներին արձանագրված ընդհանուր գնանկումը կազմել է 2.1%: 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.1%»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ընդհանուր 0.1% գնաճի պարագայում վերջին չորս ամիսների կտրվածքով պարենային ապրանքատեսակների գների աճը կազմել է 0.5%, ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնաճ՝ 1.6%, իսկ ծառայության սակագներն աճել են 0.3%-ով:

«Դիտարկված հանրապետության 11 բնակավայրերից 10-ում արձանագրվել է գնանկում 0.1-1%: Առավել բարձր գնանկում գրանցվել է Հրազդանում՝ 1%, 0.1% գնանկում արձանագրվել է Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Երևանում գնանկումը կազմել է 0.2%, իսկ Իջևան քաղաքում գները մնացել են անփոփոխ»,- նշել է բանախոսը:

Նշված ժամանակահատվածում առավել բարձր գնաճ, ըստ նրա՝ արձանագրվել է միրգ ապրանքախմբում՝ 4.7%, հացամթերքինը՝ 0.1%, մսամթերքի գներն աճել են 0.3%-ով, հրուշակեղենի գներն աճել են .2%-ով. «Գնանկում է արձանագրվել բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում՝ 4.3%, կաթնամթերքի գները նվազել են 1%-ով, ձվի գները նվազել են 2.6%-ով, շաքարավազինը՝ 0.1%, սուրճ, թեյ, կակաո՝ 0.2%, ձկնամթերք՝ 0.5%, այլ մթերք՝ 0.3%»:

Հարցին՝ որքանո՞վ են ազդել ապրիլյան գործողությունները գների վրա, նա պատասխանել է, որ իրենք գործոնային հետազոտություն չեն իրականացնում. «Ուղղակի փաստագրում ենք գնային փոփոխությունները սպառողական շուկայում»:

Անդրադառնալով բենզինին և դիզվառելիքին, նա նշել է, որ դրանց գներն ապրիլ ամսին՝ մարտ ամսի համեմատ, ունեցել են գնանկման միտում. բենզին՝ 1.8%, դիզելային վառելիք՝ 2%. «Իսկ 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 11.4%-ով, դիզվառելիքինը՝ 15.2%-ով»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։