Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի վրա են ծախսվելու Պետբյուջե 2016-ի փողերը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

19:47 , 07 Հոկտեմբեր 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը արդեն հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։

2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% ՀՆԱ-ի իրական աճ։ Անվանական ՀՆԱ-ն 2016 թվականին, ըստ պետբյուջեի նախագծի, կկազմի 5 տրիլիոն 442.8 մլրդ դրամ։

Պետբյուջեի եկամուտները ծրագրվել են 1,183.0 մլրդ դրամի չափով, 2015 թվականի համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թվականին փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց:

Այսինքն՝ հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները 8.5 մլրդ դրամով ավելի պակաս կլինեն, քան 2015 թվականի համար հաստատված ցուցանիշը։

Սակայն բյուջետային ծախսերն աճելու են 68.1 մլրդ դրամով։ Բյուջեի ծախսերը հաջորդ տարի կկազմեն 1 տրիլիոն 373.7 մլրդ դրամ։

2016-ի բյուջեի դեֆիցիտը ծրագրվել է 190.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.5%-ը (2015 թվականին բյուջեով հաստատված դեֆիցիտը 114.1 մլրդ դրամ է)։

Իսկ ի՞նչ ուղղություններով է ծախսվելու բյուջեի գումարը։

Ինչպես երևում է գծապատկերից, ըստ ոլորտների, ամենից շատ գումար ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին՝ 405.4 մլրդ դրամ։ Ընդհանուր բնույթի ծառայությունների գծով նախատեսվում է ծախսել 261.8 միլիարդ դրամ, իսկ պաշտպանության ոլորտին կհատկացվի 208 մլրդ. դրամ։

Ծախսերի տնտեսագիտական դասակարգման տեսանկյունից նույնպես գլխավոր ուղղությունը սոցիալական նպաստներն ու կենսաթոշակներն են՝ 413.4 մլրդ դրամ։ Աշխատանքի վարձատրությանը կուղղվի 134.4 մլրդ. դրամ, ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը՝ 122.3 մլրդ.։

Նշենք նաև, որ 2016 թվականին 99.4 մլրդ դրամ է ուղղվելու պետական պարտքի գծով տոկոսավճարներին։ Այդ թվում, ներքին տոկոսավճարներին ուղղվելու է շուրջ 36.4 մլրդ դրամ, արտաքին տոկոսավճարներին՝ 63 մլրդ.։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։