Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի մասին է վկայում գազի գնի նվազումը

Վերադարձ լուրերի բաժին

12:24 , 08 Ապրիլ 2016

Ինչպես երեկ լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը նվազել է և 1000խմ-ի համար սահմանին այն կկազմի 150 դոլար՝ 165-ի փոխարեն:

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը հակիրճ մեկնաբանություն է՝ գազի այս գործարքի վերաբերյալ։

«Հանրային ֆինանսները կառավարելու մի այսպիսի խնդրի եմ ժամանակին առնչվել։ Ասֆալտը կարկատելու գումարներն անվերահսկելի էին։ Սովորաբար վճարվում էր նախորդ տարվա կարկատանի պարտքերը, ու եթե գնայիր ու հայտնաբերեիր անորակ ասֆալտ, կպատասխանեին, որ դրանք նոր են, իսկ կարկատանները անցած տարի են արվել։

Երբ ամբողջությամբ ֆինանսավորեցինք նախկին պարտքը ու սկսեցինք վերահսկել նոր տրամադրվող գումարների դիմաց կատարվող աշխատանքը, պարզվեց, որ այդ գումարները հերիք չեն ասֆալտը կարկատելու համար։ Կարճ ասած՝ քիչ գումարը հերիք է փող ուտելու համար, իսկ գործ անելու համար շատ գումար է պետք, որը բյուջեում չկա։

Հիմա գազի մասին։ Գազի սակագինը իջեցվել է, որպեսզի «Գազպրոմ-Արմենիան» ծածկի վնասները՝ վնասներ, որոնք գոյացել են նախորդ տարիների ապաշնորհ կառավարումից՝ կարճ ասած, փող ուտելուց։

Փոխանակ գազի գինը բարձրացվի /ինչին բնակչությունը դեմ կլինի/, բայց զուգահեռ մեծացվի վերահսկողությունը, Մեդվեդևը իջեցնում է սակագինը՝ ի նպաստ անարդյունավետությունը քողարկելու։ Այսպիսով, արդյունավետ կառավարման, վերահսկողության ու կարգավորման հարց չդրվեց։ Ասել եմ, ասում եմ ու կասեմ, Նազարյանի հանձնաժողովի ոչինչ չի անում ու ծառայում է լրիվ այլ շահերի …»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է