Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի մասին են խոսում ներդրումների տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

17:56 , 02 Սեպտեմբեր 2018

2 օր առաջ համառոտ անդրադարձանք 2018 թվականի առաջին կիսամյակի ներդրումային վիճակագրությանը (նյութը՝ այստեղ)։ Այժմ փոքր-ինչ ավելի մանրամասն ներկայացնենք ներդրումային վիճակագրությունը՝ թեմայով հետաքրքրվողների համար։

Ընդամենը ներդրումներն աճել են, ուղղակի ներդրումները՝ նվազել

ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակեց 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։

Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձևով է մատուցվում. նույն զեկույցում տրվում են մի քանի ցուցանիշներ՝ ներդրումների հոսքեր, ներդրումների զուտ հոսքեր, ներդրումների ցուցանիշներ՝ ըստ ԿԲ վճարային հաշվեկշռի, և այլն։ Հետո յուրաքանչյուրը ներդրումների մասին խոսելիս հիմնվում է այն ցուցանիշի վրա, որն այդ պահին իրեն ձեռնտու է։

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, և կփորձենք ներկայացնել ինչպես «պատրաստի» վիճակագրական տվյալները, այնպես էլ՝ այդ տվյալների հիման վրա մեր հաշվարկների արդյունքները։

Ներդրումների զուտ հոսքերը

ՀՀ Վիճակագրական կոմիտեն (ՎԿ) ներդրումային վիճակագրության հենց սկզբում ներկայացնում է ներդրումների զուտ հոսքերի ցուցանիշը։ Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում հնարավոր է՝ 10 մլն դոլարի ստացումներ լինեն, նույն չափով էլ՝ մարումներ, և ցուցանիշի արժեքը դառնա զրո՝ հնարավորություն չտալով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ներդրումների գծով։

Սակայն համադրելով այդ ցուցանիշները նախորդ ժամանակահատվածների հետ՝ ըստ տարիների և ըստ ոլորտների, կարելի է, ամեն դեպքում, որոշ եզրակացություններ անել։

Այսպես, ըստ ՎԿ տվյալների, 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդամենը ներդրումների զուտ հոսքերը բացասական մեծություն ունեն՝ – 25.6 մլրդ դրամ (ավելի շատ մարում է եղել, քան ստացում)։ Սակայն 2017-ի առաջին կիսամյակում բացասականն ավելի մեծ էր՝ -26.2 մլրդ դրամ։ Այսինքն, չնչին բարելավում կա ընդամենը ներդրումների զուտ հոսքերի գծով։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերին, ապա այստեղ զգալի աճ ունենք. ՕՈՒՆ-ների զուտ հոսքերն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 39.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15.8 մլրդ դրամի դիմաց։

Հիմա ընթերցողի մոտ հարց կառաջանա՝ իսկ ինչպե՞ս ենք վերնագրում հակառակը նշել, որ ուղղակի ներդրումները նվազել են։ Խոսքը ոչ թե զուտ հոսքերի, այլ ընդհանուր հոսքերի (ստացումների) մասին է։ Այդ մասին առավել մանրամասն կխոսենք երկրորդ ենթաբաժնում։

Մինչ այդ նշենք, որ զուտ հոսքերի գծով ամենաշատ դրական ցուցանիշ ապահովել է Ջերսին (Ամուլսարի հանքավայր), իսկ ամենամեծ բացասական էֆեկտը՝ 40.3 մլրդ դրամ, ունեցել է Գերմանիան։

Ներդրումային հոսքեր (ստացումներ)

Անցած տարի, երբ ներդրումների զուտ հոսքերի վրա հիմնվելով՝ լրագրողներն ու փորձագետները գրում էին, որ ներդրումները նվազել են, Տնտեսական զարգացման նախարարությունը չէր համաձայնում՝ նշելով, որ զուտ հոսքերը չի կարելի նույնացնել ներդրումների ընդհանուր հոսքերի (ստացումների) հետ։

Նախարարությունն անգամ պարզաբանում տարածեց, որում նշված էր. «Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի՝ զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան»:

Իսկ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումները (ներհոսքերը) աճել էին, պարզապես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում, և այդ թվերը հաշվարկվել էին ՏԶՆ նախարարության կողմից:

Հաշվարկի տրամաբանությունն էլ շատ պարզ է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերը` յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջի դրությամբ։ Կարճ ասած, հրապարակում է կուտակային ցուցանիշ։

Ներդրումների հոսքերը ստանալու համար պարզ թվաբանական գործողություն է պետք կատարել՝ ժամանակահատվածի վերջի թվից հանում է ժամանակահատվածի սկզբի թիվը, և տարբերությունն իրենից ներկայացնում է ժամանակահատվածի ընթացքում ներդրումների ներհոսքը (տվյալ ժամանակահատվածի միջին փոխարժեքով)։

Կարող եք և չչարչարվել, մենք ձեր փոխարեն այդ հաշվարկը արել ենք։ Ընդ որում, արել ենք ոչ թե ընդհանուր կիսամյակի, այլ եռամսյակի կտրվածքով, որպեսզի դինամիկան ավելի լավ երևա։

ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ընդհանուր հոսքերը (ստացումները) 2017, 2018 թվականների առաջին և երկրորդ եռամսյակներում, մլն դոլար

Ինչպես տեսնում եք, 2018 թվականի երկրորդ եռամսյակում կատարվել է 525.5 մլն դոլարի ընդամենը ներդրում, որը 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից բարձր է 18 մլն դոլարով կամ 3.5%-ով։ Առաջին եռամսյակում ընդամենը ներդրումների աճն ավելի մեծ էր՝ 116.4 մլն դոլար կամ 22.5%։

Ուղղակի ներդրումների գծով ստացումները, հակառակը՝ նվազել են։ Ընդ որում, եթե առաջին եռամսյակում նվազումը մեծ չէր՝ 8 մլն դոլար կամ 4.1 մլն դոլար, ապա երկրորդ եռամսյակում, մեղմ ասած, մտահոգիչ ցուցանիշ է։ Ուղղակի ներդրումների ստացումները այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 75.6 մլն դոլար՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 133.9 մլն դոլարի դիմաց։

investment2

Ընդ որում, եթե դիտարկում ենք ըստ երկրների, ապա պարզվում է, որ այս նվազումը գրեթե մեծամամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ։ Ջերսիից կատարված համախառն ներդրումների ծավալը 2018 թվականի մարտի վերջին և հունիսի վերջին նույնն է՝ 138.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երկրորդ եռամսյակի ընթացքում ներդրումներ չեն իրականացվել։

Պաշտոնական տվյալները հերթական անգամ գալիս են ապացուցելու նախկինում մեր արած այն պնդումները, որ ներդրումային բումին այս փուլում սպասելը միամտություն է։ Ավելին, համարձակվում ենք ենթադրել, որ երրորդ և չորրորդ եռամսյակներում ներդրումային վիճակագրությունն է՛լ ավելի կվատթարանա։ Սակայն սա ոչ թե հոռետեսություն է, կամ «չուզողություն», այլ տրամաբանության վրա հիմնված սուբյեկտիվ կանխատեսում, որովհետև ներդրումներ ներգրավելու համար պետք են լրջագույն կառուցվածքային բարեփոխումներ և քաղաքական անորոշության բացակայություն (նվազում)։

Այնպես որ, ներդրումների հոսքի ակտիվացման լավագույն դեպքում կարելի է սպասել ընտրություններից հետո և միայն այն դեպքում, երբ հարկային օրենսդրության և մյուս ուղղություններով լինի լուրջ դրական տեղաշարժ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։